+98 31 36243472 sourbv@yahoo.com Իրան - Սպահան
فارسی

Նոր Ջուղա - Ազգային Առաջնորդարան Սպահանի Հայոց Թեմի - Հիմնադրութիւն 1606 թ.

norjugha logo
  • Գլխաւոր Էջ
  • Սպահանի Հայոց Թեմ
    • Թեմակալ Առաջնորդներ
    • Պատմական Ակնարկ
    • Ս. Ա. Վանք
    • Շրջաններ
    • Հայոց Եկեղեցիներ
    • Դպրոցներ
    • Միութիւններ
    • Երաժշտական Թանգարան
  • Լուրեր
    • Ազգային Առաջնորդարան
    • Կաթողիկոսարան
    • Իրան-Հայաստան
    • Իրանահայ Համայնք
    • Իրան
    • Հայաստան - Արցախ - Ջաւախք
    • Սփիւռք
    • Հայոց Ցեղասպանութիւն
    • Խորհրդարանի Պատգամաւոր
    • Այլազան
    • Հասարակական
  • Ծառայութիւններ
    • Կրօնական խորհրդի ծառայութիւններ
  • Շտեմարան
    • Հրատարակութիւններ
    • Տեղեկատու
    • Եկեղեցական Օրացոյց
    • Հոգեւոր լսարան
    • Յայտարարութիւններ
    • Հարցազրոյցներ
    • Պատկերասրահ
    • Անցեալի Հետքերով
    • Նւիրատւութիւններ
  • Կապ

Հայաստանի խորհրդարանը վաւերացրեց ԵԱՏՄ-ի եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի համաձայնագիրը

 " https://www.alikonline.ir "

 

«ԱԼԻՔ» – Հայաստանի ազգային ժողովը վաւերացրեց Եւրասիական տնտեսական միութեան եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի համաձայնագիրը:  

«Արմէնպրես»-ի հաղորդմամբ՝ «Եւրասիական տնտեսական միութեան եւ դրա անդամ պետութիւնների՝ մի կողմից, եւ Իրանի Իսլամական Հանրապետութեան՝ միւս կողմից, միջեւ ազատ առեւտրի մասին» համաձայնագիրը վաւերացնելու մասին նախագիծն ընդունւեց միաձայն՝ ստանալով 95 կողմ ձայն: Համաձայնագիրը ստորագրւել է 2023 թւականի դեկտեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգում:

Համաձայնագիրը կարգաւորում է կողմերի միջեւ տնտեսական համագործակցութեան հարցերի լայն շրջանակ՝ զգալիօրէն ընդլայնելով ժամանակաւոր համաձայնագրով սահմանւած՝ սակագնային արտօնութիւններ նախատեսող ապրանքային անւանացանկն, ինչպէս նաեւ որակապէս բարելաւելով նախկինում արձանագրւած սակագնային զիջումները: Համաձայնագրի կնքման հիմք են  հանդիսացել 2019 թւականին ուժի մէջ մտած «Եւրասիական տնտեսական միութեան եւ դրա անդամ պետութիւնների՝ մի կողմից, Իրանի Իսլամական Հանրապետութեան՝ միւս կողմից միջեւ ազատ առեւտրի գօտու ձեւաւորմանն ուղղւած ժամանակաւոր համաձայնագրով» ամրագրւած դրոյթները:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գէորգ Պապոյեանը տեղեկացրել էր, որ 2019 թւականին ուժի մէջ մտած ժամանակաւոր համաձայնագիրը թոյլ էր տւել շեշտակիօրէն աւելացնել ԵԱՏՄ պետութիւնների եւ Իրանի առեւտրաշրջանառութիւնը՝ 2.4 միլիարդ դոլարից հասցնելով 5.2 միլիարդ դոլարի։

Մեկնաբանութիւն գրել

Արա Շահվերդեանը եւ Գեղարդ Մանսուրեանը hանդիպել են Իրանում Ֆրանսիայի դեսպանի հետ

 " https://www.alikonline.ir "

 

«ԱԼԻՔ» – Իսլ. խորհրդարանում Իրանի, Հայաստանի, Ֆրանսիայի եւ Սիրեալէոնի հետ խորհրդարանական բարեկամութեան խմբի նախագահ Արա Շավարդեանը, փոխնախագահ Գեղարդ Մանսուրեանը եւ մի խումբ այլ պատգամաւորներ նոյեմբերի 11-ին հանդիպել են Իրանում Ֆրանսիայի դեսպան Նիկոլա Ռէշի հետ։

Հանդիպման ընթացքում Արա Շահվերդեանը ընդգծել է, որ Իրանը ձգտում է վերականգնել տնտեսական յարաբերութիւնները եւրոպական բոլոր երկրների հետ, եւ նշել է, որ Իրանի Իսլամական Հանրապետութիւնը Ֆրանսիայից ակնկալում է որպէս Եւրամիութեան ազդեցիկ անդամ, աշխարհում ու տարածաշրջանում կայունութիւնն ու անվտանգութիւնը պահպանելու նպատակով հակադարձի Սիոնիստական ​​օկուպանտ ռեժիմի գործողութիւններին ու պատերազմ հրահրող քայլերին։

Նա նշել է, որ խորհրդարանական յարաբերութիւնների վերականգնումը կարող է ենթահող ստեղծել երկու երկրների միջեւ կառուցողական մթնոլորտի ամրապնդման համար եւ անդրադարձել է երկու երկրների առկայ հնարաւորութիւններին՝ տնտեսական եւ առևտրային համագործակցութեան զարգացման առումով:

Նա պատժամիջոցների կիրառումը համարել է լիովին անարդիւնաւէտ եւ ձախողւած մօտեցում:

Մեկնաբանութիւն գրել

Դոկտ. Էհսան Մովահեդիան. «ԼՂ-ի հայերի վերադարձի իրաւունքն Իրանի պաշտօնական դիրքորոշման մաս է»

 " https://www.alikonline.ir "

 

«ԱԼԻՔ» – «Լեռնային Ղարաբաղի շուրջ Իրանի պաշտօնական դիրքորոշումն արդէն իսկ ներկայացւել է Իսլամական յեղափոխութեան գերագոյն առաջնորդ այաթ. Սէյէդ Ալի Խամենէիի կողմից, որի համաձայն՝ այնտեղի հայ բնակիչներն իրաւունք ունեն վերադառնալ իրենց տներ, եւ նրանց իրաւունքները, կեանքն ու ունեցւածքը պէտք է յարգւեն ու պահպանւեն»։

«Արմէնպրես»-ի հետ հարցազրոյցում, անդրադառնալով 2023 թւականին Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացւած ռազմական յարձակմանը եւ դրա հետեւանքով տեղի հայ բնակչութեան բռնի տեղահանմանը, միջազգայնագէտ Էհսան Մովահեդիանը յիշեցրել է Իրանի Իսլամական յեղափոխութեան գերագոյն առաջնորդ այաթ. Սէյէդ Ալի Խամենէիի յայտարարութիւնն այն մասին, որ  Լեռնային Ղարաբաղի բնակիչներն իրաւունք ունեն վերադառնալ իրենց տներ, եւ նրանց իրաւունքները պէտք է յարգւեն:

«Սա այն է, ինչին մենք հաւատում ենք, սակայն, այդուհանդերձ, մենք դա իրականացնելու համար գործիքներ չունենք: Եւ ես կարծում եմ, որ Հայաստանի կառավարութեան պարտականութիւնն է պաշտպանել այդ մարդկանց, օրինակ, դիմել միջազգային դատարաններ, օգտագործել միջազգային իրաւունքն ու կանոնները, բողոքներ ներկայացնել, ստիպել Ադրբեջանի կառավարութեանը յարգել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչութեան իրաւունքները։ Սա է Իրանի դիրքորոշումը»,-ընդգծել է Մովահեդիանը:

Մեկնաբանութիւն գրել

Դեսպան Սոբհանին՝ «Զանգեզուրի միջանցք»-ի մասին. «Իրանը դէմ է ցանկացած բանի, որն ունի միջանցքային տրամաբանութիւն»

 " https://www.alikonline.ir "

 

Հայաստանի եւ Իրանի սահմանը բարեկամութեան սահման է

«ԱԼԻՔ» – Հայ-իրանական գործակցութիւնը դարաւոր բարեկամութեան մասին է, ապագան եւս յստակ է, Կապանում նախօրէին յայտարարել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Մեհդի Սոբհանին։ Նա շեշտել է. «Որեւէ մէկը չի կարող ազդեցութիւն ունենալ երկու երկրների յարաբերութիւնների վրայ»:

Անդրադառնալով «Զանգեզուրի միջանցք»-ի վերաբերեալ Իրանի դիրքորոշմանը՝ Մեհդի Սոբհանին ասել է՝ Թեհրանը դէմ է ցանկացած բանի, որն ունի միջանքային տրամաբանութիւն։

«Մենք չենք ցանկանում այդ բառն օգտագործել: Համաձայն ենք հաղորդակցութիւնների բացմանն այն դէպքում, երբ դա տեղի կունենայ Հայաստանի Հանրապետութեան տարածքային ամբողջականութեան եւ ինքնիշխանութեան հիման վրայ: Բացի այդ, մենք դէմ ենք ցանկացած բանի, որն ունի միջանցքային տրամաբանութիւն: Մենք դէմ ենք ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխութեան», –  նշել է նա։

Նրա խօսքով՝ Հայաստանի եւ Իրանի սահմանը բարեկամութեան սահման է:

Դեսպան Սոբհանին յայտնել է, որ Իրանի, Հայաստանի եւ Հնդկաստանի պաշտօնեաները պայմանաւորւել են հանդիպում անցկացնել տրանսպորտի ոլորտում եռակողմ համագործակցութեան շուրջ:

Նա նշել է, որ հանդիպման ամսաթիւը որոշելու համար անհրաժեշտ են հետագայ պայմանաւորւածութիւններ։

Դեսպան Սոբանին ասել է, որ տրանսպորտի ոլորտում համագործակցութիւնը օգուտ կը բերի երեք երկրներին՝ ընդգծելով եռակողմ համագործակցութեան դրական հեռանկարը:

Մեկնաբանութիւն գրել

Լծւած ենք գերիների ազատ արձակման աշխատանքին

 " https://www.alikonline.ir "

 

Արամ Ա-ն հեռախօսազրոյց է ունեցել Օքամփոյի հետ

«ԱԼԻՔ» – Մեծի Տանն Կիլիլիկիոյ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը հեռախօսազրոյց է ունեցել Միջազգային քրէական դատարանի նախկին նախագահ Լուիս Օքամփոյի հետ: Այս մասին յայտնում է Կաթողիկոսութեան մամլոյ ծառայութիւնը:

«Ուրբաթ, 1 նոյեմբերի 2024-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետին հեռաձայնեց միջազգային քրէական դատարանի հիմնադիր եւ առաջին դատախազ դոկտ. Լուիս Մորէնօ Օքամփօ։

Խօսակցութեան առանցքը հանդիսացաւ նոյեմբերի 11-22 Ադրբեջանի մէջ տեղի ունենալիք COP29 միջազգային համագումարի լոյսին տակ Արցախին առնչւած հարցերուն հետապնդման աշխատանքները։ Այս ծիրէն ներս դոկտ. Օքամփօ Նորին Սրբութեան պարզեց ցարդ իր կատարած աշխատանքներուն ընդհանուր պատկերը եւ ընդգծեց Վեհափառ Հայրապետին կարեւոր դերը այս ծիրէն ներս՝ նկատի ունենալով իր ունեցած միջազգային կապերը։

Արամ Ա կաթողիկոս մեծապէս գնահատելով դատախազ Օքամփոյին զօրակցութիւնը Արցախի հայութեան իրաւունքներու պաշտպանութեան նկատմամբ՝ յայտնեց, որ արդէն ինք վերջին շաբաթներու ընթացքին լուռ կերպով լծւած է աշխատանքի՝ ի խնդիր Արցախի հայութեան իրաւունքներու պաշտպանութեան եւ գերիներու ազատ արձակման»,- նշւած է Կաթողիկոսութեան մամլոյ ծառայութեան հրապարակած հաղորդագրութեան մէջ։

Մեկնաբանութիւն գրել

Իրան-Հայաստան առեւտրի պալատի ղեկավարը «Էղթեսադ-օնլայն»-ի հետ զրոյցում. Մեր ներմուծման քաղաքականութեան սխալները

 " https://www.alikonline.ir "

 

Որո՞նք են Հայաստանի առանձնայատուկ առաւելութիւններն Իրանի համար

Իրանի եւ Հայաստանի առեւտրի պալատի նախագահ Հերւիկ Եարիջանեանի կարծիքով՝ Իրանը չմշակւած քաղաքականութիւն է վարում տարածաշրջանի բարեկամ երկիր՝ Հայաստանի նկատմաբ, առեւտրաշրջանառութեան նժարը չբալանսաւորելու առումով:

Հերւիկ Եարիջանեանն «Էղթեսադ-օնլայն»-ին տւած հարցազրոյցում ընդգծել է. «Դէմ եմ ներմուծման ոլորտում երկրի ներկայիս քաղաքականութեանը: Մեր քաղաքականութիւնը պէտք է լինի այնպիսին, որ այն երկիրը, որի հետ տնտեսական կապեր ունենք եւ արտահանումներ ենք իրականացնում, առիթներ ունենայ փոխադարձ արտահանման համար: Պէտք չէ մտածել, որ Հայաստանի պէս երկիրը մեզ հետաքրքրող ապրանքատեսակ չունի: Նման վարւելակերպը չի ապահովելու արտահանման աւելի բարձր ցուցանիշ»:

Իրանի եւ Հայաստանի միջեւ առեւտրաշրջանառութեան ծաւալների մասին նա նշել է, որ Իրանն օրական Հայաստան է արտահանում աւելի քան 300 բեռնւած կցասայլ, որոնց ծաւալը շուրջ 800 մլն. դոլար է կազմում (տարեկան)։ «800 միլիոն դոլարը 3 միլիոն բնակչութեամբ Հայաստանի համար զգալի թիւ է: Փոխարէնը մենք Հայաստանից ընդամենը 8 մլն. դոլարի ներմուծում ունենք: Իսկ սա չի կարող խթանել 3 միլիարդ դոլար ապրանքաշրջանառութեան հեռանկարն իրականացնելու գործին»,- ասել է նա:

Եարիջանեանը յաւելել է, որ ե՛ւ Իրան-Հայաստան առեւտրի պալատում, ե՛ւ Թեհրանի առեւտրի պալատում, ե՛ւ Առեւտրի զարգացման կազմակերպութիւնում ջանք է գործադրւում Իրանի եւ Հայաստանի միջեւ ապրանքաշրջանառութեան ծաւալը հասցնել 3 մլրդ. դոլարի։

«Սակայն, մեր օրէնքները թոյլ չեն տալիս գործարարներին փոխանակւել միմեանց հետ, մինչդեռ աշխարհում ոչ մի երկիր նման քաղաքականութիւն չունի։ Չինաստանի պէս մեծ երկիրը, որն ինչ որ տեղ համաշխարհային գործարան է համարւում, ներկրման ցուցահանդէս է անցկացնում ու ամբողջ աշխարհին ասում, որ իմ դռները բաց են քո առջեւ։ Իրականում Չինաստանը ցոյց է տալիս, որ իր քաղաքականութիւնն ու տնտեսութիւնը գրոհային չեն եւ սահմանափակւում են թիրախային երկրների շուկայով միայն»,- նշել է Չինաստանի պալատին եւս անդամակցող գործարարը։

Նա յիշեցնելով առեւտրի նրբութիւնների գաղտնիքների մասին նշել է, որ երբ առեւտրականները ներմուծում ու արտահանում են անում, նրանք ծանօթանում են միմեանց աշխատաոճին, իսկ այդ ծանօթացումը տալիս է  ապրանքատեսակների ընդլայնման առիթներ: «Մեր քաղաքականութիւնը պէտք է մշակւի այնպէս, որ աճ արձանագրւի տնտեսութեան դինամիզմում ինչը բերելու է յարաբերութիւնների առաւել խորացմանն ու փոխվստահութեանը: Սակայն, երբ դու երկիր ես մուտք գործում միայն արտահանողի կերպարով՝ տուժում է փոխվստահութեան գործօնը»,- նշել է նա:

Իրանի համար Հայաստանի առանձնայատուկ առաւելութիւնների մասին խօսելով Եարիջանեանը նշել է, որ Հայաստանը մեր առաջին ցամաքային սահմանն է եւրասիական տարածաշրջանի երկրների հետ, այն նաեւ մեր միակ քրիստոնեայ հարեւանն է 15 հարեւան երկրների մէջ: «Սա մեզ աւելին է կապում է քրիստոնեայ երկրներին, որը ներառում է արեւելեան, արեւմտեան եւ հարաւային ու հիւսիսային Ամերիկան​​, որը տրամաբանօրէն հարկադրում է խորացնել կապերն ու շփումներն այս երկրի հետ»,- յաւելել է նա:

Վերջում նա եզրակացրել է, որ Հայաստանը եւս մէկ առաւելութիւն ունի, այս երկիրն ունի մի շարք առեւտրային մաքսատուրքերի թեթեւացւած ռեժիմ այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Ճապոնիան, Կանադան եւ Նորւեգիան: « Հայաստանից դէպի այդ երկրներ ուղղւած ապրանքներն արտահանւում են 4 տոկոս մաքսատուրքով միայն։ Եթէ ​​մեր արտահանումները Հայստանում վերափաթեթաւորւած արտահանւեն այդ նման երկրներ, մենք կը կարողանանք այս երկրների շուկայ մտնել 4 տոկոս մաքսատուրքով»,- նշել է իրանահայ գործարարը։

Մեկնաբանութիւն գրել

ԱՄՆ-ն Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել բոլոր անարդարացիnրեն ձերբակալվածներին

 " https://www.yerkir.am "

 

ԱՄՆ-ն Ադրբեջանին կոչ է անում պահպանել մարդու իրավունքների պաշտպանության միջազգային պարտավորությունները, վերացնել բժիշկ Իբադօղլուի նկատմամբ սահմանափակումները և ազատ արձակել բոլոր անարդարացիորեն ձերբակալվածներին։

Այդ մասին ասված է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան սոցցանցերում հրապարակված գրառման մեջ։

«Դեսպան Լիբբին այսօր հանդիպել է դոկտոր Գուբադ Իբադօղլուի հետ և մտահոգություն հայտնել նրա առողջական վիճակի վերաբերյալ»,-ասված է հայտարարության մեջ:

Մեկնաբանութիւն գրել

Ալիևը ստորագրել է Հայաստանի հետ սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը

 " https://www.yerkir.am "

 

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել, որով հաստատել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների գործունեության կանոնակարգը:

Հրամանագրով հաստատվում է 2024 թվականի օգոստոսի 30-ին ստորագրված «Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի և Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի համատեղ գործունեության մասին կանոնակարգը»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը ևս ստորագրել էր «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու մասին» օրենքը:

Մեկնաբանութիւն գրել

Թրամփ. «Հարիսը ոչինչ չարեց, երբ 120,000 հայ քրիստոնեայ տեղահանւեցին Արցախից. երբ ես լինեմ նախագահ, խաղաղութիւն կը հաստատւի ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ»

 " https://alikonline.ir "

 

«ԱԼԻՔ» – Քամալա Հարիսը ոչինչ չարեց, երբ 120,000 հայ քրիստոնեայ սարսափելի կերպով հալածւեցին եւ բռնի տեղահանւեցին Արցախից:

Այս մասին ըստ Tert.am-ի՝ սոցցանցի իր էջում գրել է ԱՄՆ նախկին նախագահ, Հանրապետական կուսակցութիւնից նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը:

«Քրիստոնեաներն ամբողջ աշխարհում անվտանգ չեն լինի, եթէ Քամալա Հարիսը լինի Ամերիկայի Միացեալ Նահանգների նախագահը:

Երբ ես լինեմ նախագահ, ես կը պաշտպանեմ հալածւած քրիստոնեաներին, կաշխատեմ դադարեցնել բռնութիւնն ու էթնիկական զտումը, եւ մենք խաղաղութիւն կը հաստատենք Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ»,-գրել նա:

Մեկնաբանութիւն գրել

ԵԱՀԽ/ԵԱՀԿ փաստաթղթերի համաձայն՝ Հայաստանը լիարժէք իրաւունք ունի մասնակցելու Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման հարցին

 " https://alikonline.ir "

 

Արցախի 60 ՀԿ-ներ դիմում են յանձնել Արարատ Միրզոյեանին

 

«ԱԼԻՔ» – Հոկտեմբերի 21-ին ԱԳ նախարար Արարատ Միրզոյեանին է փոխանցւել Արցախի ոչ կառավարական կազմակերպութիւնների կողմից ԵԱՀԿ գործող նախագահ Եան Բորգին 2024 թւականի սեպտեմբերի 2-ին ուղղւած դիմումի պատճէնը: Հաղորդում է «Առաւօտ»-ը:

Դիմումում մասնաւորապէս նշւած է. «Հայաստանի Հանրապետութեան արտաքին գործերի նախարար պարոն Արարատ Միրզոյեանին:

2024 թւականի սեպտեմբերի 2-ին Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետութեան քաղաքացիական հասարակութեան աւելի քան 50 կազմակերպութիւններ Ուղերձ են յղել Եւրոպայում անվտանգութեան եւ համագործակցութեան կազմակերպութեան (ԵԱՀԿ) Գործող նախագահ պարոն Եան Բորգին:

Այդ Ուղերձի պատճէնն ուղարկում ենք Ձեզ՝ որպէս ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրի արտաքին-քաղաքական գերատեսչութեան ղեկավարի:

Անհրաժեշտ ենք համարում յիշեցնել, որ Հայաստանի Հանրապետութիւնը բաւարար իրաւունքներ եւ պարտաւորութիւններ ունի Արցախի Հանրապետութեան քաղաքացիների հաւաքական ու անհատական հիմնարար իրաւունքների պաշտպանութեան հարցում, ինչն ամրագրւած է ինչպէս ազգային, այնպէս էլ միջազգային մակարդակներում ընդունւած փաստաթղթերում:

Ադրբեջանի ղեկավարութիւնը չի դադարեցնում ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ ղարաբաղեան հիմնախնդրի խաղաղ կարգաւորման միջազգային մանդատ ունեցող միակ կառոյցի լուծարման փորձերը: Իր ապօրինի նկրտումներին իրաւազօրութիւն հաղորդելու նպատակով ադրբեջանական կողմը Հայաստանից լկտիաբար պահանջում է համատեղ դիմել ԵԱՀԿ-ին՝ Մինսկի խմբի եւ դրա հետ կապւած կառոյցների լուծարման խնդրանքով:

Կարեւոր ենք համարում նշել, որ Հայաստանի իշխանութիւնները չպէտք է համաձայնւեն պաշտօնական Բաքւի այս եւ համանման պահանջներին, քանի որ դրանց ընդունումը ոչ միայն նւաստացուցիչ է հայ ժողովրդի համար, այլեւ Հայաստանին զրկելու է Արցախի քաղաքացիների կենսականօրէն կարեւոր շահերի ու իրաւունքների եւ ՀՀ պետական շահերի պաշտպանութեան հարցում միջազգայնօրէն ճանաչւած ռազմավարական նշանակութեան մեխանիզմից:

ԵԱՀԽ/ԵԱՀԿ փաստաթղթերի համաձայն՝ Հայաստանը լիարժէք իրաւունք ունի մասնակցելու Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման հարցին: Աւելին՝ ՄԱԿ Անվտանգութեան խորհրդի համապատասխան բանաձեւերով Հայաստանն օժտւել է ղարաբաղեան հակամարտութեան խաղաղ կարգաւորման որոշակի գործառոյթներով: Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետութեան տարածքի ապօրինի զաւթման փաստը, էթնիկ զտումը եւ բնիկ հայ ժողովրդի նկատմամբ ցեղասպանական գործողութիւններն ամենեւին էլ չեն նշանակում, որ խաղաղութեան միջազգային համաժողովում Լեռնային Ղարաբաղի իրաւաքաղաքական կարգավիճակի որոշման եւ Արցախի ժողովրդի իրաւունքների վերականգնման ու պաշտպանութեան հարցը փակւած է:

Խիստ դատապարտելի ու կործանարար համարելով Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու վերաբերեալ ՀՀ իշխանութիւնների դիրքորոշումը եւ դրանից բխած գործողութիւնները՝ այժմ էլ արձանագրում ենք, որ ԵԱՀԿ շրջանակներում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման հարցում ստանձնած միջազգային պարտաւորութիւններից Հայաստանի իշխանութիւնների արդէն ֆորմալ հրաժարումը բացարձակապէս հիմնազուրկ ու խիստ վտանգաւոր է: Աւելին՝ այն խթանում է ՀՀ-ի նկատմամբ Բաքւի վարչակարգի անհիմն յաւակնութիւնները:

Վստահ ենք, որ Հայաստանի իշխանութիւնները պէտք է սկզբունքօրէն եւ հետեւողականօրէն հետամուտ լինեն ՀՀ կառավարութեան դատական հայցերի հիման վրա Լեռնային Ղարաբաղի հարցով ՄԱԿ-ի Արդարադատութեան միջազգային դատարանի եւ Մարդու իրաւունքների եւրոպական դատարանի որոշումների կատարմանը:

Հայաստանի Հանրապետութիւնը, որպէս Արցախի բռնատեղահանւած բնակչութեանն ընդունած երկիր, իրաւունք ունի եւ պարտաւոր է երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով ջանքեր գործադրել Արցախի ժողովրդի՝ սեփական հայրենիք հաւաքական, անվտանգ, արժանապատիւ ու կայուն վերադարձի եւ կեանքի, Արցախի հոգեւոր-մշակութային հարուստ ժառանգութեան պաշտպանութեան, ադրբեջանական գերութեան մէջ ապօրինի պահւող անձանց ազատման, ինչպէս նաեւ մեր քաղաքացիների մասնաւոր ու հանրային սեփականութեան պահպանութեան ու պաշտպանութեան ուղղութեամբ:

Հարկ է ընդգծել նաեւ, որ առանց հայ-ադրբեջանական հակամարտութեան հիմնական հարցերի (այդ թւում՝ Արցախի ժողովրդի հաւաքական վերադարձի, անվտանգութեան ու իրաւունքների երաշխաւորման, Արցախի միջազգային կարգավիճակի որոշման) հասցէագրման՝ անհնար է պատկերացնել որեւէ տեւական, արդար ու արժանապատիւ խաղաղութիւն Հարաւային Կովկասում: Ուստի, հայ-ադրբեջանական բանակցութիւններում այս եւ մի շարք այլ կարեւորագոյն հիմնախնդիրների դիտաւորեալ անտեսումը չի կարող իրաւաչափ ու արդիւնաւէտ հիմքեր ձեւաւորել կայուն, արդար ու արժանապատիւ խաղաղութեան համար»:

Դիմումը ստորագրել են Արացխի 60 հասարակական կազմակերպութիւններ:

Մեկնաբանութիւն գրել

Մարիօ Նալբանդեան. «Արցախի ժողովրդի՝ իր սեփական հողում ապրելու իրաւունքն անժխտելի է»

 " https://alikonline.ir "

 

ՄԱԿ-ի Արդարադատութեան միջազգային դատարանը 2023 թ. նոյեմբերի 17-ին հրապարակել էր որոշում, որով Ադրբեջանը պարտաւոր է ապահովել Արցախում սեպտեմբերի 19-ից յետոյ տեղի ունեցած իրադարձութիւնների հետեւանքով ԼՂ-ից մեկնած անձանց անարգել եւ անվտանգ մուտքը կամ ելքը Լեռնային Ղարաբաղ։ Ադրբեջանը պարտաւոր է ապահովել ցանկացողների վերադարձը, ինչպէս նաեւ նրանց ապահով ապրելու հնարաւորութիւնը իրենց բնակավայրում` առանց սպառնալիքների։ Միջազգային դատարանը նաեւ պարտաւորեցրել էր Ադրբեջանին պահպանել, չոչնչացնել ԼՂ բնակիչների սեփականութեան իրաւունքը հաստատող փաստաթղթերը։

Սակայն, պէտք է արձանագրենք, որ շատ յաճախ միջազգային կազմակերպութիւնների ընդունած որոշումները մնում են թղթի վրայ եւ չեն գործադրւում, Արցախի ժողովրդի վերադարձի իրաւունքը Միջազգային կազմակերպութիւնների, յատկապէս՝ ՄԱԿ-ի կողմից ի՞նչ ընկալում ունի այսօր, եւ արդեօ՞ք այն հնարաւոր կը լինի իրագործել։

Այս մասին «Ապառաժ»-ի հետ զրոյցում խօսել է Սոցինտերնի՝ ԱՊՀ, Կովկասի եւ Մերձսեւծովեան երկրների յանձնաժողովի փոխնախագահ, ՀՅԴ Հայ Դատի Կենտրոնական խորհրդի անդամ, Արցախի ժողովրդի հիմնարար իրաւունքի պաշտպանութեան յանձնախմբի անդամ Մարիօ Նալբանդեանը, ով այս օրերին գտնւում է ՀՀ-ում՝ յանձնախմբի նիստին մասնկացելու նպատակով։

«Այս մէկ տարւայ ընթացքում, ՄԱԿ-ի եւ միջազգային այլ կազմակերպութիւնների բարձրաստիճան պաշտօնեաների հետ հանդիպումներում նկատելի էր, որ ըմբռնումով են մօտենում ստեղծւած իրավիճակին եւ պատրաստակամութիւն են ցոյց տալիս իրենց սահմաններում օգտակար լինել ե՛ւ Արցախից բռնի տեղահանւածներ արցախցիների սոցիալական վիճակի բարելաւման ե՛ւ նրանց վերադարձի իրաւունքի մասով, քանի որ միջազգային օրէնքով այն հիմնաւորւած իրաւունք է, որի հիման վրայ արցախցիները կարող են վերադառնալ եւ իրացնել իրենց իրաւունքը, եթէ պայմանները ստեղծւեն, այստեղ էլ կայ դրական ըմբռնում եւ մօտեցում»,- նշել է Մարիօ Նալբանդեանը։

Ըստ Մարիօ Նալբանդեանի՝ յարմար պահ է, որպէսզի Արցախի ժողովրդի վերադարձի իրաւունքի հարցը հետապնդւի, դրա համար անհրաժեշտ է գտնում համընդհանուր քաղաքականութեան մշակումը եւ միասնական աշխատանքի ձեւաւորւումը՝ յստակ պահանջներով, օրւայ իրականութիւնից ելնելով։

«Արցախի ժողովրդի՝ իր սեփական, պապենական հողում ապրելու իրաւունքն անժխտելի իրաւունք է, որը ո՛չ Ալիեւը եւ ո՛չ ուրիշ մէկը իրաւունք ունի հերքելու կամ անտեսելու։ ԱՀ ԱԺ-ի կողմից ձեւաւորւած «Արցախի ժողովրդի հիմնարար իրաւունքի պաշտպանութեան յանձնախումբն այսօր մեծ մարտահրաւէրի առջեւ է կանգնած՝ Արցախի ժողովրդի իրաւունքը միջազգայնօրէն իրացնելու համար եւ պատրաստ է լրջօրէն հետապնդելու այդ իրաւունքը թղթից վերածելու գործնականի»,- իր խօսքի աւարտին նշել է Մարիօ Նալբանդեանը։

Մեկնաբանութիւն գրել

Իրանի կրօնական փոքրամասնութիւնների առաջնորդներն ու պատգամաւորներն աջակցութիւն են յայտնում «Ճշմարիտ խոստում – 2» գործողութեանը

 " https://alikonline.ir "

 

«ԱԼԻՔ», ՀԱՏԻՍ – Կրօնական փոքրամասնութիւնների պատգամաւորները «Ճշմարիտ խոստում – 2» գործողութեան կապակցութեամբ  իրենց աջակցութիւնն են յայտնել Իրանի ԶՈՒ-ին, միաժամանակ անվիճարկելի համարելով Իրանի տարածքային ամբողջականութեան հարցը։

Երեքշաբթի՝ հոկտեմբերի 22-ին, ազգային առաջնորդարանի նիստերի դահլիճում տեղի ունեցած մամլոյ ասուլիսի ժամանակ, Իսլ. խորհրդարանում կրօնական փոքրամասնութիւնների պատգամաւորները դատապարտելով Սինիստական ռեժիմի յանցագործութիւնները Գազայի անզէն ժողովրդի նկատմամբ, միջազգային ատեաններից պահանջեցին դադարեցնել Լիբանանի եւ օկուպացւած տարածքների դէմ ռեժիմի յարձակումները:

Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը դատապարտելով Սիոնիստական ռեժիմի ոճրագործութիւնները, նշեց. «Շուրջ մէկ տարի է, ինչ սիոնիստները բազմաթիւ անզէն քաղաքացիների են սպանում: Նրանք նոյնիսկ եկեղեցիների ու մզկիթների վրայ են յարձակւում՝ աւերելով դրանք»: 

Նա յաւելեց, որ «Ճշմարիտ խոստում – 2» օպերացիայով Իրանի Իսլամական Հանրապետութիւնը եւս մէկ անգամ ցոյց տւեց, որ չի վարանում պաշտպանել իր ազգային շահերը եւ պատրաստ է պատասխանել  ցանկացած ագրեսիայի։ «Բայց պաշտպանութեան հարցում մենք, մեր ԶՈՒ-ի կողքին ենք կանգնած եւ աջակցելու ենք դիմադրութեան մարտիկներին, քանի որ հաւատացած ենք՝ Դիմադրութեան ուղին արդար է եւ, ինչպէս  Գերագոյն առաջնորդն է ասել՝ «Հեզբօլլահ»-ը ողջ է եւ  ողջ էլ կը մնայ»,- յաւելեց Արա Շահվերդեանը:

Իրանի Իսլամական խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր  Գեղարդ Մանսուրեանը եւս յիշեցնելով Սիոնիստական ռեժիմի յանցագործութիւնները, նշեց, որ այդ ռեժիմն անցեալ  ամիսներին խախտելով բոլոր օրէնքները, ահաբեկչութիւններ ու զանգւածային սպանութիւններ է իրականացրել: Նա ասաց. «Այս ընթացքում Իսլամական Հանրապետութիւնը համբերատար ձգտել է, որ տարածաշրջանում հաստատւի հրադադարի ռեժիմ եւ խաղաղութիւն, սակայն Սիոնիստական ռեժիմը շարունակում է իրականացնել  ցեղասպանութիւն Գազայի բնակչութեան նկատմամբ՝  հաշիւ չտալով ոչ մէկին»: 

Նա յաւելեց. «Այս յանցագործութիւններից յետոյ լաւագոյն պատասխանը «Ճշմարիտ խոստում – 2» օպերացիան էր, որն ամբողջութեամբ ջախջախեց Սիոնիստական ռեժիմի կարողութիւնները գերագնահատող պրոպագանդան՝ խոցելով այդ ռեժիմի պաշտպանութեան չակերտեալ ահեղ համակարգը»։

Խորհրդարանում  զրադաշտականների ու ասորի եւ քաղդեացի քրիստոնեաների պատգամաւորներ Բեհշիդ Բարխորդարին եւ Շառլի Էնւիէ Թեքիէն եւս ելոյթով դատապարտեցին Սիոնիստական ռեժիմին՝ միաժամանակ զօրակցելով Իրանի ԶՈՒ-ին:

Նրանք նշելով, որ  Իրանը երբեւէ պատերազմի սկսող կողմ չի եղել, քանի որ պատմութեան ընթացքում միշտ եղել է խաղաղութեան ու բարեկամութեան կողմնակից, յաւելեցին, որ պահանջում են ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի վճռական ու լուրջ միջամտութիւնը՝ Սիոնիստական ռեժիմի  յանցագործութիւնները կանխելու համար։

Մամլոյ ասուլիսի ընթացքում Իրանի Հայ կաթողիկէ եկեղեցու առաջնորդ Սարգիս եպիսկոպոս Դաւիթեանը նշեց, որ ինքը Լիբանանից է, եւ ուզում է այս պատգամը փոխանցել Լիբանանի եւ Սիրիայի ժողովուրդներին, որ աշխարհի կաթոլիկների առաջնորդ՝ Ֆրանցիսկոս Պապը նշել է, որ Լիբանանի ժողովուրդը միշտ եղել է միասնական ու համերաշխ։ Դրա համար էլ նրանց յաջողւել է ապրել խաղաղութեան մէջ. «Եղէք միասնական եւ խաղաղութիւն կը լինի»:

Նա յաւելեց. «Իսրայէլն այսօր անհանգստացրել է ողջ տարածաշրջանը ու բազմաթիւ գլոբալ խնդիրներ է առաջացրել ազգերի համար։ Երուսաղէմը սուրբ է մեզ համար, որովհետեւ մեր Քրիստոսն այնտեղ է ծնւել՝ մեզ խաղաղութիւն եւ հանգստութիւն բերելով»:

Նշենք, որ մամլոյ ասուլիսին ներկայ էին Իրանի Արեւելեան ասորական եկեղեցու արքեպիսկոպոս Մարներսայ Բենջամինը, Թեհրանի զրադաշտական​​միութեան խորհրդի անդամ, մոգպետ Փեդրամ Սորուշփուրը, Քաղդէական կաթոլիկ եկեղեցու եպիսկոպոս Էմադ Խոշաբէ Ջերջիսին եւ Թ. Հ. Թ. Կրօնական խորհրդի անդամ Տ. Սահակ քհնյ. Խոսրովեանը:

Նիստի եզրափակիչ բաժնում ներկաներն ստորագրեցին Սիոնիստական ռեժիմը դատապարտող եւ Իրանի ԶՈՒ-ի գործողութիւնները հովանաւորող բանաձեւը, ինչը վերջում ընթերցւեց ներկաների համար:

Մեկնաբանութիւն գրել

Դեսպան Աւագեան. «Հայաստանը կարող է կամուրջ հանդիսանալ Իրանի համար դէպի ԵԱՏՄ շուկայ. անընդունելի է արտատարածքային որեւէ միջանցքի գոյութիւն»

 " https://alikonline.ir "

 

«ԱԼԻՔ» – Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արսէն Աւագեանը ԻՍՆԱ լրատւական գործակալութեանը տւած հարցազրոյցում նշել է, որ Հայաստանը կարող է կամուրջ հանդիսանալ Իրանի համար դէպի ԵԱՏՄ շուկայ: Նա նշել է նաեւ, որ տարածաշրջանում հաղորդակցային ցանկացած ուղի պէտք է լինի տւեալ երկրի ինքնիշխանութեան եւ իրաւազօրութեան ներքոյ, եւ գործի հաւասարութեան ու փոխադարձութեան սկզբունքների հիման վրայ: Տեղեկացնում է Իրանում ՀՀ դեսպանութիւնը:

Խօսելով Իրանի եւ Հայաստանի երկկողմ յարաբերութիւնների ու համագործակցութեան մասին, դեսպան Աւագեանը նշել է. «Հայաստանի Հանրապետութեան եւ Իրանի Իսլամական Հանրապետութեան միջեւ առկայ են ջերմ ու բարիդրացիական յարաբերութիւններ։ Իրանի հետ յարաբերութիւնների առաւել ամրապնդումն ու խորացումն առանձնայատուկ նշանակութիւն ունի Հայաստանի համար, եւ դա ամրագրւած է նաեւ ՀՀ կառավարութեան 2021-2026 թթ. ծրագրում։ Վստահաբար կարող ենք նշել, որ երկու կողմերում էլ առկայ է յարաբերութիւններն առաւել խորացնելու պատրաստակամութիւն ու քաղաքական կամք:

ԻԻՀ  հետ յարաբերութիւնների կարեւորութեան ցուցիչ է, որ ՀՀ-ն ամենաբարձր մակարդակով մասնակցել է ԻԻՀ նախորդ նախագահ Էբրահիմ Ռէյիսիի եւ նրան ուղեկցող անձանց հրաժեշտի, ինչպէս նաեւ նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալութեան արարողութիւններին։ Այդ այցերի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանն ԻԻՀ բարձրագոյն ղեկավարութեան, այդ թւում՝ Գերագոյն հոգեւոր առաջնորդ Ալի Խամենէիի հետ քննարկել է ՀՀ-ԻԻՀ երկկողմ փոխգործակցութեան ներկայ իրավիճակն ու ապագայի հնարաւորութիւնները։ Երեւանը համոզւած է, որ ԻԻՀ 14-րդ կառավարութեան հետ համագործակցաբար հնարաւոր կը լինի կեանքի կոչել նախորդիւ ձեռք բերւած բոլոր պայմանաւորւածութիւնները եւ մշակել նոր ու առաւել հաւակնոտ ծրագրեր»:

Անդրադառնալով երկկողմ տնտեսական յարաբերութիւններին, Արսէն Աւագեանը նշել է, որ թէեւ այժմ էլ ընթանում են բազում նախագծեր, սակայն այդ ուղղութեամբ մեր երկու երկրների ներուժն աւելի մեծ է, եւ այն իրացնելով՝ գործնականում հնարաւոր է հասնել տպաւորիչ արդիւնքի։

«Փաստ է, որ երկկողմ տնտեսական ամուր համագործակցութիւնը կարեւոր խթան է նաեւ բազմակողմ փոխգործակցութեան համար։ Հայաստանի Հանրապետութեան աշխարհագրական դիրքն ու դրա ընձեռած հնարաւորութիւնները բնական կամուրջ են Իրանի Իսլամական Հանրապետութեան համար դէպի ԵԱՏՄ շուկայ: Մեր կառավարութիւնը ողջունում է ինչպէս 2023-ին Եւրասիական տնտեսական միութեան անդամ պետութիւնների եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի մասին համաձայնագրի ստորագրումը, այնպէս էլ սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ը Երեւանում կայանացած Եւրասիական տնտեսական համաժողովին Իրանի բարձրաստիճան ներգրաււածութիւնը»,- ասել է դեսպանը:

Պատասխանելով Ադրբեջանի կողմի առաջ քաշւած այսպես կոչւած «Զանգեզուրի միջանցք»-ի հարցին, դեսպն Աւագեանը նշել է. «Մենք անընդունելի ենք համարում արտատարածքային որեւէ միջանցքի առկայութիւնը եւ ընդգծում ենք, որ հաղորդակցային ցանկացած ուղի պէտք է լինի  տւեալ երկրի ինքնիշխանութեան եւ իրաւազօրութեան ներքոյ, եւ գործի հաւասարութեան ու փոխադարձութեան սկզբունքների հիման վրայ: Սա հէնց այն դիրքորոշումն է, որն արտացոլւած է նաեւ «Խաղաղութեան խաչմերուկ» ծրագրում: Կարեւորում ենք, որ Հայաստանի այս պատկերացումները ոչ միայն լիարժէք փոխըմբռնման են արժանացել Իրանում, այլեւ Թեհրանից ամենաբարձր մակարդակով շարունակում են հնչել հրապարակային յայտարարութիւններ Հայաստանի տարածքային ամբողջականութիւնն ու սահմանների անձեռնմխելիութիւնն անվերապահօրէն յարգելու անհրաժեշտութեան վերաբերեալ»:

Մեկնաբանութիւն գրել

Իրանի կրօնական փոքրամասնութիւնների համատեղ յայտարարութիւնը «Ճշմարիտ խոստում-2» գործողութեան կապակցութեամբ

 " https://alikonline.ir "

 

Իրանում միաստւածային կրօնների համայնքապետերը, պաշտօնեաները եւ Իսլամական խորհրդարանում նրանց պատգամաւորները հրապարակած մի յայտարարութեամբ իրենց զօրակցութիւնն են յայտնել «Ճշմարիտ խոստում-2» գործողութեանը:

Յայտարարութեան մէջ մասնաւորապէս նշւած է. «Մենք՝ Իրանի միաստւածային համայնքների պատգամաւորները, կրօնական առաջնորդներն ու մտաւորականները, որպէս Իրանի պատւաւոր ու միասնական ժողովրդի անբաժանելի մաս, մեր երախտագիտութիւնն ենք յայտնում Յեղափոխութեան գերագոյն առաջնորդին եւ կեանքն ափի վրայ դրած Զինւած ուժերին՝ «Ճշմարիտ խոստում-2» գործողութեան համար:

«Ճշմարիտ խոստում-2» օպերացիան եւս մէկ անգամ  ցոյց տւեց, որ Իրանի Իսլամական Հանրապետութիւնը չի վարանելու պատասխանել երկրի ազգային շահերը վտանգող թշնամիների սադրանքներին: Իրանի Իսլամական Հանրապետութիւնն իր ռազմավարական համբերատարութեամբ՝  Արեւմուտքի ու ԱՄՆ-ի աջակցութիւնն ունեցող մանկասպան Սիոնիստական ռեժիմի յանցագործութիւնների դէմ,  ճշգրիտ հաշւարկներով ու ՄԱԿ-ի կանոնադրութեան շրջանակներում  պատասխան հարւած հասցրեց յանցագործներին»:

Յայտարարութեան մէջ նշւած է նաեւ, որ Իրանի գործողութիւնները միջազգային իրաւունքի չափանիշներին համատասխան, եւ հզօր ու խելամիտ պատասխան էին Պաղեստինը բռնազաւթած ռեժիմի ագրեսիային, որն այժմ յարձակւել է նաեւ Լիբանանի վրայ, կամ ահաբեկչական գործողութիւններ իրականացնելով սպանել է դիմադրութեան ճակատի առաջնորդներ՝ Իսմայիլ Հանիէին, Սէյէդ Հասան Նասրօլլահին, կամ Իսլամական յեղափոխութեան պահապանների կորպուսի հրամկազմից Աբբաս Նիլֆրուշանին:

Հայկական, ասորական, հրէական եւ զրադաշտական համայնքների պատասխանատունների ստորագրութիւնը կրող յայտարարութեան մէջ նշւած է նաեւ, որ Իրանը երբեւէ չի եղել որեւէ պատերազմի նախաձեռնող կողմ, այլ՝ ի պաշտպանութիւն երկրի տարածքային ամբողջականութեան եւ ազգային շահերի, հնարաւոր ցանկացած ագրեսիային դէմ կանգնած է՝ Գերագոյն հրամանատարի գլխաւորութեամբ եւ ԶՈՒ-ի լիակատար պատրաստակամութեամբ։

«Մենք ինչպէս 8-ամեայ պատերազմի օրօք, պատրաստ ենք ծառայել եւ պաշտպանել Իրանի սուրբ հողն ու համակարգը»,-նշւած է յայտարարութեան վերջում: 

Յայտարարութիւնն ստորագրւած է՝

Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան  պատգամաւոր Արա Շահվարդեանի, Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Գաղարդ Մանսուրեանի, ասորիների եւ քաղդէական համայնքի պատգամաւոր Շառլի Էնւիէ Թեքիէի,  զրադաշտականների պատգամաւոր Բեհշիդ Բարխորդարիի եւ հրեաների համայնքի պատգամաւոր Հոմայուն Սամեհ Եահ Նաջաֆաբադիի կողմից:

Ստորագրութիւնների շարքում կայ նաեւ իրանահայ երեք թեմերի եւ Իրանի Հայ կաթողիկէ առաջնորդարանի ու  Թեհրանի Հայ Աւետարանական եկեղեցու կնիքը: Ինչպէս նաեւ ենթակայ կառոյցների, այդ թւում Իրանի հայկական մշակութային եւ մարզական միութիւնների ներկայացուցիչներ 300, Իրանի համալսարանների հայ ուսանողներ 110 անդամներ:

Իրանի հայ համայնքի մի խումբ հասարակական ակտիւիստներ, երիտասարդներ եւ էլիտաներ:

Նամակը ստորագրւած է նաեւ հրէական, ասուրական, զրադաշտական համայնքների համապատասխան կառոյցների ներկայացուցիչների կողմից:

Մեկնաբանութիւն գրել

Իրանահայ համայնքը զօրակցում է Զինւած ուժերի յաղթական գործողութեանը

 " https://alikonline.ir "

 

«ԱԼԻՔ» – Իրանահայ երեք Թեմերը, ինչպէս նաեւ իրանահայ Կաթողիկէ եւ Աւետարանական համայնքները եւ Իսլամական խորհրդարանում իրանահայ զոյգ պատգամաւորները համատեղ յայտարարութեամբ են հանդէս եկել, որում զօրակցելով Իրանի Իսլամական Հանրապետութեան ԶՈՒ-ի գործողութեանը, ընդգծել են, որ Իրանն անհրաժեշտութեան դէպքում լիովին պատրաստ է եւ չի վարանելու պաշտպանական կոշտ ուժ կիռալելու ցանկացած ռազմական ագրեսիայի դէմ:

Յայտարարութեան մէջ մասնաւորապէս նշւած է. «Մենք՝ Իրանի Իսլամական Խորհրդարանում  հայ քրիստոնեայ համայնքների պատգամաւորներս, Իրանի հայ համայնքների հոգեւոր հայրերի ու պատասխանատուների հետ միաձայն, մշտապէս աջակցելով Իրանի Իսլամական Հանրապետութեան կեցւածքին, բարձր ենք գնահատում Իսլամական Հանրապետութեան Գերագոյն առաջնորդի ժողովրդի հետ ժամանակին հանդիպումն ուրբաթօրեայ աղօթքի ընթացքում, որով նա ի ցոյց դրեց իր կարողութիւնները ցանկացած իրավիճակում հասարակութեանը վստահութիւն ներշնչելու եւ ոգեւորելու հարցում»:   

Յայտարարութեան մէջ՝ հզօր Իրանը տարածաշրջանում խաղաղութեան ու կայունութեան միակ երաշխիքը համարելով,  Թեհրանի, Սպահանի եւ Ատրպատականի երեք թեմերը, ինչպէս նաեւ Իրանի Հայ Կաթողիկէ եւ Աւետարանական համայնքները եւ խորհրադարանի պատգամաւորներ Արա Շահվերդեանն ու Գեղարդ Մանսուրեանը դատապարտելով Սիոնիստական մանկասպան ու կեղծ ռեժիմի ցեղապաշտ ու ցեղասպան էութիւնը, բարձր են գնահատել ԻԻՀ ԶՈՒ-ի եւ Հրթիռազենիթային կորպուսի իրականացրած գործողութիւնները, այն համարելով՝ տարածաշրջանում կայունութեան եւ խաղաղութեան հաստատման հիմնական միջոցը:

Մեկնաբանութիւն գրել

«Արաքս» երթուղու կարեւորութիւնը եւ Կովկասի ու Եւրասիայի հարցերով իրանական ուղեղային կենտրոնների միաձայն յայտարարութիւնը

 " https://alikonline.ir "

 

«ԱԼԻՔ» – Ղարաբաղեան 2-րդ պատերազմից յետոյ Ադրբեջանի Հանրապետութեան եւ Հայաստանի միջեւ հակամարտութիւնում Թուրքիայի եւ դրան յաջորդած Բաքւին օգնութեան հասած Սիոնիստական ​​ռեժիմի յստակ մուտքով եւ վերջապէս Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի Հանրապետութեան չակերտեալ յաղթանակով, Թուրքիան իր «Թուրանական  միջանցք»-ի ծրագրով, որը փորձ է արւում ներկայացնել «Զանգեզուր» անւանումով, Բաքւին կանգնեցրել է դժւարին իրավիճակում՝ դիմակայելու Իրանի Իսլամական Հանրապետութեան ճանապարհին:

Կովկասի ու Եւրասիայի հարցերով իրանական ուղեղային կենտրոններն այս կապակցութեամբ յայտարարութեամբ հանդէս գալով շեշտել են, որ Բաքւի կառավարութիւնը ցուցադրաբար եւ ԶԼՄ-ների տարբեր վերնագրերով, Հայաստանի Սիւնիքն անւանում է «Զանգեզուր»,  կարծելով, որ Թուրքիայի ու Անգլիայի կուլիսային աջակցութեամբ կը կարողանայ փակել Իրանի Իսլամական Հանրապետութեան եւ  Եւրոպայի միջեւ կապը երկրի հիւսիս-արեւմուտքում:

Յայտարարութեան մէջ մասնաւորապէս նշւած է. «Սակայն բոլորը գիտեն, որ դիմադրութեան ճակատի երկրների ինտեգրմամբ եւ Իրանի համար, որպէս աշխարհի հետ հաղորդակցութեան ուղի՝ Միջերկրական ծով մուտք գործելու առիթով, կը կոտրւի Թուրքիայի ճանապարհով դէպի Եւրոպա այդ տարանցիկ մենաշնորհը… Թուրքիայի կառավարիչների աջակցութիւնը ԴԱԷՇ-ին Սիրիայի եւ Իրաքի անվտանգութիւնը խաթարելու գործում կարելի է մեկնաբանել  նոյն համատեքստում:

Նման իրավիճակում, թւում է, թէ Ռուսաստանի, այսպէս կոչւած  «Զանգեզուրի» մասին արած վերջին յայտարարութիւնները Մոսկւայի կողմից Թուրքիային վերահսկելու նպատակ է հետապնդում՝  կրիտիկական պահերին Էրդողանից միաւորներ կորզելու առիթներով, ինչպէս նաեւ տարածաշրջանից Ռուսաստանի հեռացման հետեւանքները նւազեցնելու կամ  փոխհատուցելու համար:

Բարեբախտաբար, մեր երկրի փորձագէտների եւ պաշտօնեաների ճշգրիտ եւ ժամանակին ցուցաբերած զգայունութիւնը ռուս պաշտօնեաների արտասովոր մեկնաբանութիւնների նկատմամբ ստիպեց նրանց յետ կանգնել այս հարցում իրենց վարած քաղաքականութիւնից: Սակայն այս հարցը չպէտք է բերի զգայնունութեան պակսեցմանը: Նոյն նպատակով, Կովկասի հարցերով զբաղւող Իրանի Իսլամական Հանրապետութեան ակտիւ վերլուծական կենտրոնները, հետեւելով տարածաշրջանի երկրների կողմից  իրականացւող իրադարձութիւններին ու քաղաքականութեանը եւ ընդգծելով Գերագոյն առաջնորդի  մատնանշած չորս առանցքները՝ Ադրբեջանի Հանրապետութեան տարածքային ամբողջականութեան պահպանման, Իսլամական Իրանի սահմանների մերձակայքից թաքֆիրական ախտը հեռացնելու անհրաժեշտութեան, պատմական սահմանների անփոփոխութեան եւ պատերազմից յետոյ ղարաբաղցի հայերի անվտանգութեան անհրաժեշտութիւնը, յայտարարում ենք հետեւեալը.

-Կտրականապէս դէմ ենք սահմանային եւ աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխութեանը եւ պահանջում ենք այս ոլորտում Գերագոյն առաջնորդի առաջնորդութեամբ նոյն մօտեցման շարունակութիւնը։

-Ընդգծում ենք, որ Իրանը աջակցելու է կովկասեան տարածաշրջանում հաղորդակցութեան բոլոր գծերի եւ ուղիների միաժամանակեայ վերաբացմանը` յարգելով մասնակից երկրների ինքնիշխանութիւնն ու տարածքային ամբողջականութիւնը:

-Շեշտում ենք, յատկապէս, այն կէտը, որ 2020 թւականի Մոսկւայի հրադադարի համաձայնագրի 9-րդ կէտով նախատեսւած չի եղել Բաքւի եւ Անկարայի համար միջանցք ստեղծելու որեւէ իրաւունք, եւ մենք յայտարարում ենք, որ Հայաստանը չունի միջանցք ստեղծելու իրաւական պարտաւորութիւն։ Իրանական վերլուծական կենտրոնները համակարծիք են մի շարք հայկական վերլուծական կենտրոնների այն տեսակէտի հետ, համաձայն որի Երեւանի կառավարութիւնը պէտք է զգոյշ եւ հաշւարկւած որոշումներ կայացնի՝ անգամ նորմալ տրանսպորտային ուղիներ ապահովելու որոշման հարցում՝ հաշւի առնելով պատմական զարգացումներն ու կողմերի մտադրութիւնները։ Մոսկւայի 2020 թւականի հրադադարի պայմանագիրը կորցրել է իր իրաւական ուժը (Բաքւի կողմից) Լաչինի միջանցքի չեղարկումից ու Ղարաբաղից բնիկ հայերի տեղահանութիւնից ու էթնիկ զտումներից յետոյ։

Իրանական «Արաքս միջանցք»-ն Ադրբեջանի Հանրապետութեան արեւմտեան շրջաններից Նախիջեւան տանող ամենամատչելի ու տրամաբանական հաղորդակցութեան եւ տարանցիկ ուղին է, քանի որ այս միջանցքը նախագծւած է բացառապէս տարանցիկ նպատակների համար, եւ դրանում չկան էթնիկ խռովութիւնների, պատմական, անվտանգային նպատակներ կամ տարածքային նկրտումներ։ Մենք ցանկանում ենք, որ Իրանի կառավարութիւնը շատ արագ աւարտին հասցնի այս նախագծի իրականացման գործընթացը։

Աւելի քան 30 տարի Ադրբեջանի Հանրապետութիւնն օգտագործում է Իրանի տարանցիկ հնարաւորութիւնները Նախիջեւանին միանալու համար։ Ակնկալւում է, որ Բաքւի կառավարութիւնը, գնահատելով Իրանի այս եղբայրական մօտեցումը, գործնականում աջակցելու է իրանական «Արաքս երթուղու» իրականացմանը, վերջ տալով նախագծի մասին իր  հակաքարոզչութեանը:

Իրանական վերլուծական կենտրոններն ակնկալում են, որ Ռուսաստանը 3+3 ձեւաչափի շրջանակներում եւ խուսափելով Կովկասի տարածաշրջանում ՆԱՏՕ-ին աշխարհաքաղաքական անցուդարձերին ներքաշելուց, զերծ կը մնայ ցանկացած ապակառուցողական գործողութիւնից ու դիրքորոշումներից, որոնք կարող են յանգեցնել ենթադրեալ «Զանգեզուրի միջանցք»-ի ստեղծմանը (Թուրանական ՆԱՏՕ-ի միջանցք) եւ կաջակցի իրանական «Արասք»-ով երթուղու նախագծին, որը բխում է տարածաշրջանի բոլոր երկրների շահերից:

Հասկանալի է, որ ՆԱՏՕ-ն փորձում է ստեղծել «ՆԱՏՕ-ի Թուրանական միջանցք»-ի կամ կեղծ «Զանգեզուրի» տարբերակով  աշխարհաքաղաքական դաւադրութիւն՝ նոր աշխարհակարգին անցնելու համատեքստում՝ Իրանի, Ռուսաստանի եւ Չինաստանի դէմ էներգետիկայի, տարանցման, էթնոցենտրիզմի խնդիրներ բարձրացնելով, եւ արդիւնքում ՆԱՏՕ-ի ընդլայնումը որպէս ճնշման լծակ իրականացւած տեսնելը: Նման  ծրագրի դէմ պայքարի լուծումը երկարաժամկէտ շահերի շրջանակներում Իրանի եւ Ռուսաստանի համագործակցութիւնն է եւ կարճատեւ շահերի վրայ կենտրոնանալուց խուսափելը: Վերջինիս դէպքում, ի վերջոյ, բերելու է ՆԱՏՕ-ի հզօրացմանը Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում»:

Ստորագրւած է՝

«Իրանի Իսլամական Հանրապետութեան Կովկասի եւ Եւրասիայի հարցերով ուղեղային կենտրոնների համատեղ վարչութիւն» անւան ներքոյ

Մեկնաբանութիւն գրել

Արեֆը՝ Փաշինեանի հետ հանդիպման ժամանակ. «Իրանի քաղաքականութիւնը Հայաստանի նկատմամաբ սկզբունքային է եւ կայուն»

 " https://alikonline.ir "

 

«ԱԼԻՔ» – ԵԱՏՄ համաժողովի շրջանակում, Հանրապետութեան նախագահի առաջին տեղակալ Մոհամմադ Ռեզա Արեֆը երէկ՝ հոկտեմբերի 1-ին, Երեւանում հանդիպել է ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինեանի հետ:

Հանդիպման ընթացքում, Մհամմադ Ռեզա Արեֆը եւս մէկ անգամ յստակեցրել է, որ Հայաստանի նկատմամբ Իրանի Իսլամական Հանրապետութեան քաղաքականութիւնը սկզբունքային է եւ կայուն: Վերահաստատելով Իսլ. յեղափոխութեան առաջնորդի խօսքերը, նա եւս մէկ անգամ ընդգծել է, որ Իրանը լիովին պաշտպանում է Հայաստանի տարածքային ամբողջականութիւնը եւ անընդունելի է համարում տարածաշրջանում ցանկացած սահմանային փոփոխութիւն: Միաժամանակ, Արեֆը շեշտել է Հայաստանի հետ բազմաոլորտ համագործակցութեան Իրանի նպատակադրումն ու պատրաստակամութիւնը:

Իր հերթին, Նիկոլ Փաշինեանը նշել է, որ Իրանի հետ Հայաստանի յարաբերութիւնների շարունակական զարգացումը ՀՀ Կառավարութեան առաջնահերթութիւններից է: Նա բարձր է գնահատել Իրանի սկզբունքային եւ հրապարակային դիրքորոշումը ՀՀ տարածքային ամբողջականութեան եւ միջազգայնօրէն ճանաչւած պետական սահմանների անքակտելիութեան վերաբերեալ:

Զրուցակիցները քննարկել են երկկողմ առեւտրատնտեսական յարաբերութիւններին եւ դրանց զարգացմանը, էներգետիկայի, ենթակառուցւածքների, ճանապարհաշինութեան, զբօսաշրջութեան եւ այլ ուղղութիւններով համագործակցութեանը վերաբերող հարցեր:

Մտքեր են փոխանակւել երկուստեք հետաքրքրութիւն ներկայացնող այլ հարցերի շուրջ:

Մեկնաբանութիւն գրել

Իրանի Իսլ. խորհրդարանում կրօնական փոքրամասնութիւնների պատգամաւորները դատապարտել են «Հեզբօլլահ»-ի առաջնորդի ահաբեկչութիւնը

" https://www.alikonline.ir/ "

 

«ԱԼԻՔ» – Իրանի Իսլամական խորհրդարանում կրօնական փոքրամասնութիւնների պատգամաւորները Սէյէդ Հասան Նասրօլլահի նահատակութեան կապակցութեամբ ցաւակցել են Յեղափոխութեան Գերագոյն առաջնորդին, կրօնապետերին եւ իսլամադաւան ողջ հանրութեանը: 

Խորհրդարանում հայկական, ասորական, զրադաշտական եւ հրէական համայնքների հինգ պատգամաւորները  դիմելով  միջազգային վեհաժողովներին կոչ են արել դատապարտել  Սիոնիստական կեղծ ու մանկասպան ​​ռեժիմի ու նրա յանցակիցների ահաբեկչական արարքը եւ պահանջել դադարեցնել նման յանցաւոր գործողութիւնները:

 Յայտարարութեան տեքստում մասնաւորապէս նշւած է. «Լիբանանում «Հեզբօլլահ»-ի առաջնորդ  Սէյէդ Հասան Նասրօլլահի եւ նրա հաւատարիմ զինակիցների ու ընկերների նահատակութիւնն ամբարտաւան ռեժիմի յուսահատութեան գագաթնակէտն էր, ինչը պատերազմական յանցագործութիւն էր եւ իրականացւել է նրա յանցակից ռեժիմ՝ ԱՄՆ-ի նւիրաբերած ռումբերով, որի համար պէտք է պատասխանատւութեան ենթարկւեն նրանք»:

Մեկնաբանութիւն գրել

Հայաստանն արդեն մուտք է ստացել դեպի Չաբահար նավահանգիստ. Իրանի առևտրի նախարար

" https://www.yerkir.am/ "

 

Հայաստանն արդեն մուտք է ստացել դեպի իրանական Չաբահար նավահանգիստ, ինչը կնպաստի Իրանի և ԵԱՏՄ-ի միջև առևտրի աճին։ Այս մասին այօսր հայտարարել է ՀՀ-ում գտնվող Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Սեյյեդ Մոհամմադ Աթաբաքին, ով մասնակցեց Իրանի առևտրային կենտրոնի բացմանը։

«Թեհրանը լիովին աջակցում է նավահանգստի օգտագործման նախագծին», - հայտարարել է Սեյեդ Մոհամմադ Աթթաբակը Երևանում Եվրասիական տնտեսական համաժողովի ժամանակ։ 

Իրանցի բարձրաստիճան պաշտոնյան հավելել է, որ ԵԱՏՄ բոլոր երկրների ներկայության համար Չաբահարում արդեն պատրաստ են ենթակառուցվածքներ։ 

Մեկնաբանութիւն գրել

Նահատակւել է Սէյէդ Հասան Նասրօլլահը

" https://www.alikonline.ir/ "

 

«ԱԼԻՔ» – Լիբանանեան «Հեզբօլլահ» շարժումը հանդէս է եկել յայտարարութեամբ` հաստատելով, որ նահատակւել է շարժման առաջնորդ Սէյէդ Հասան Նասրօլլահը։

Յայտարարութեան համաձայն՝ Նասրօլլահը «միացել է իր մեծ եւ անմահ ընկերներին, որոնց ճանապարհը նա անցել է մօտ երեսուն տարի, որոնց ընթացքում նա նրանց տարել է յաղթանակից յաղթանակ, դիմադրութեան Նահատակների ուսուցչի պաշտօնում նրանց փոխարինելով 1992թ. մինչեւ 2000թ. Լիբանանի ազատագրմումը եւ մինչեւ 2006թ. աստւածային յաղթանակը, հասնելով Պաղեստինի, Գազայի եւ հալածւած պաղեստինցի ժողովրդի պատւի եւ ինքնազոհութեան աջակցմանը»։

«Մենք ցաակցութիւն ենք յայտնում եւ շնորհաւորանքներ նրա զինակից նահատակներին, որոնք միացել են նրա մաքուր եւ սուրբ երթին սիոնիստների ուխտադրուժ յարձակումից յետոյ Բէյրութի հարաւային արւարձանի դէմ»,- ասւած է շարժման յայտարարութիւնում։

Յիշեցնենք, որ Սէյէդ Հասան Նասրօլլահի զոհւելու մասին յայտնել էին սիոնիստական ԶԼՄ-ները` դեռեւս երէկ։ «Հեզբօլլահ»-ը սակայան հերքել էր այդ լուրը` նշելով, որ Նասրօլլահը ողջ է եւ առողջ ու գտնւում է ապահով եւ անվտանգ տեղում։

Այսօր արդէն Սիոնիստական ռեժիմի բանակը պաշտօնապէս յայտարարաեց, որ Բէյրութի Դահիէ թաղամասին հասցւած օդային հարւածների արդիւնքում զոհւել են Նասրօլլահը եւ «Հեզբօլլահ»-ի միշարք բարձրաստիճան ռազմական հրամանատարներ։

Մեկնաբանութիւն գրել

Էջ 28, 190-ից

  • 23
  • ...
  • 25
  • 26
  • 27
  • 28
  • 29
  • ...
  • 31
  • 32
  • Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութիւն
  • Առաջնորդարան Թեհրանի Հայոց Թեմի
  • Ալիք Օրաթերթ

Կայքէջի բոլոր իրաւունքները պատկանում են Սպահանի Հայոց Թեմի Թեմական Խորհրդին