Հովանաւորութեամբ Սպահանի Հայոց Թեմի Կրօնական՝ Խորհրդի եւ նախաձեռնութեամբ Շահինշահրի Հայ Կանանց Եկեղեցասիրաց միութեան հիմնադրման 50-ամեակի յանձնախմբի, 2025 թւականի դեկտեմբերի 4-ին, երեկոյեան ժամը 7։30-ին, Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Շահինշահրի մասնաճիւղի «Արամ Մանուկեան» սրահում, ներկայութեամբ քահանայից դասի, Իրանի Իսլամական խորհրդարանի Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Գեղարդ Մանսուրեանի, թեմի ազգային մարմինների եւ Շահինշահրի Հայ Համայնքի վարչութեան ներկայացուցիչների, շրջանի Հայ Դատի յանձնախմբերի եւ Շահինշահրի Հայ Դատի գրասենեակի ներկայացուցիչների եւ մի շարք այլ հրաւիրեալների մեծ շուքով տօնւեց միութեան հիմնադրման 50-ամեակը։
Օրւայ հաղորդաւարուհի Անի Մինասքանեանը ողջունելով բոլորին՝ բեմ հրաւիրեց յոբելեարի վարչութեան նախագահ Անահիտ Մկրտչեանին, ով հանդէս եկաւ բանախօսութեամբ եւ հանգամանօրէն ներկայացրեց միութեան գրծունէութիւնը։
Ահա մի հատւածի մէջբերում նշւած խօսքից.
«Շահինշահրի Հայ Կանանց Եկեղեցասիրաց միութիւնը հիմնադրւել է 1975 թւականին մի խումբ ազգանւէր հայուհիների միջոցով, սկզբնական շրջանին աշխատել է որպէս բարեգործական միութիւն, այնուհետեւ 1983-ին, երջանկայիշատակ Տ. Կորիւն Ս. Արք. Պապեանի առաջարկով անւանակոչւել է Շահինշահրի Հայ Կանանց Եկեղեցասիրաց միութիւն, որն այժմ ենթակայ է թեմիս Կրօնական Խորհրդին։
Երեկոն շարունակւեց գեղարւեստական ծրագրերով. Ս. Ամենափրկիչ Վանքի «Կոմիտաս» երգչախումբը ելոյթով հանդէս եկաւ, Արբի Բաբումեանի ղեկավարութեամբ, իսկ Փերիոյ Կրթասիրաց միութեան «Էրեբունի» պարախումբը պարային համարներ ներկայացրեց, պարուսոյց Ալինա Գրիգորեանի ղեկավարութեամբ։
Անահիտ Մկրտչեանը ասմունքեց Վահան Թէքէեանի «Եկեղեցին Հայկական»-ը, իսկ Քարմէն Յակոբեանը՝ «Ձօն միութեան հիմնադրման 40-ամեակին», հոգելոյս Տ. Անանիա Վարդապետ Գուճանեանի հեղինակութեամբ։
Շնորհաւորանքների ուղերձներ էինք ստացւել՝ դոկտ. Գեղարդ Մանսուրեանից, թեմի Պատգամաւորական Ժողովի դիւանից, Թեմական եւ Կրօնական Խորհրդներից, շրջանի Հայ Դատի յանձնախմբերից եւ Շահինշահրի Հայ Դատի գրասենեակից, Շահինշահրի Հայ Համայնքի վարչութիւնից, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Շահինշահրի մասնաճիւղի յարգարժան վարչութիւնից, Նոր Ջուղայի Հայ Կանանց Գթութեան միութեան եւ Հայուհեաց Բարեգործական ընկերութեան վարչութիւններից։
Այնուհետեւ տեղի ունեցաւ գնահատագրերի եւ Շնորհակալագրերի բաշխում, միութեան հիմնադրման, վաստակաշատ եւ գործուն անդամուհիներին։
Ծրագրի շարունակութեամբ ազգային մարմինների ներկայացուցիչների եւ միութեան վարչութեան անդամուհիների միջոցով հատւեց միութեան հիմնադրման 50-ամեակի տօնակատարութեան տորթը եւ կատարւեց նկարահանումներ։
Վերջում արտայայտւեց վաստակաշատ ազգային Թաթուլ Օհանեանը։
Ծրագրի աւարտին համեստ հիւրասիրութիւն կատարւեց բոլոր հիւրերի նկատմամբ եւ ծրագիրը ուրախ, ջերմ եւխանդավառութեամբ իր աւարտին հասաւ։
Շահինշահրի Հայ Կանանց Եկաղացասիրաց Միութեան Հիմնադրման
50-Ամեակի Տօնակատարութեան Յանձնախումբ։