1946-1948թթ. Խորհրդային Հայաստանի կողմից կազմակերպւած «Մեծ Հայրենադարձութիւն» գործընթացքի արդիւնքում, հայրենիք ներգաղթեց նաեւ Փերիոյ գաւառի 8 գիւղերի հայ բնակչութիւնը:
Լեւոն Մինասեանի գրչին պատկանող «Պատմութիւն Փերիայի հայերի» գրքի համաձայն ներգաղթել են Ադիգան, Ազնաւուլ, Բժկերտ, Դաջան, Խոջիղալա, Մազրաբադ (Ներքին Խոյգան), Նոր Մուղան եւ Սէլբարդի (Արթունաբադ) գիւղերի հայերը:
Ստորեւ ներկայացնում ենք նշեալ գիւղերի ներգաղթից լուսանկարներ, որոնք պատկանում են Առիւծ Խաչատրեանի անձնական արխիւին:
Լուսանկարները տրամադրել է Զօրիկ Խաչատրեանը:
Շնորհակալութիւն ենք յայտնում պրնյք. Առիւծ եւ Զօրիկ Խաչատրեաններին լուսանկարները տրամադրելու համար:
Ն.Ջ.-ի Ազգային Առաջնորդարանի կայքէջի
Խմբագրական կազմ