«ԱԼԻՔ» – Իրանի եւ Հայաստանի էլեկտրաէներգիայի արդիւնաբերութեան ներկայացուցիչները դեկտեմբերի 12-ին քննարկել են 2026 թւականի ամռանը էլեկտրաէներգիայի ներկրումն աւելացնելու հարցը: Հաղորդում է «Մեհր» գործակալութիւնը:
Երեւանում կայացել է «Իրանի եւ Հայաստանի Հանրապետութեան միջեւ էլեկտրական ցանցերի շահագործման համատեղ կոմիտէի» 5-րդ նիստը՝ Իրանի էներգետիկայի փոխնախարարի էլեկտրական ցանցերի ռազմավարութեան գծով եւ Հայաստանի էներգետիկ համակարգի օպերատորի գլխաւոր տնօրէն Նարեկ Ապիտոնեանի մասնակցութեամբ։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են էներգիայի փոխանակման, Իրանի եւ Հայաստանի միջեւ գազի եւ էլեկտրաէներգիայի բարտերի ոլորտում երկու երկրների հետեւողական համագործակցութեան պատմութիւնը, ինչպէս նաեւ համապատասխան հարցեր։ Բացի այդ, երկու կողմերն էլ շեշտել են համապատասխան ոլորտում երկկողմ համագործակցութեան ամրապնդման եւ խորացման անհրաժեշտութիւնը։ Հանդիպումը առաջնահերթ նշանակութիւն ունի՝ հաշւի առնելով երկու երկրների միջեւ էներգետիկ փոխանակման ռազմավարական դիրքը եւ երկու երկրների էլեկտրական ցանցերի աշխատանքում օպերատիւ համակարգման բարելաւման անհրաժեշտութիւնը։
Իրանի Իսլամական Հանրապետութիւնը եւ Հայաստանի Հանրապետութիւնը լայն համագործակցութիւն են հաստատել էլեկտրաէներգիայի, ինչպէս նաեւ գազի եւ էլեկտրաէներգիայի փոխանակման ոլորտում, ընդգծում է լրատւամիջոցը։