" https://www.alikonline.ir "

 

«ԱԼԻՔ» – ՀՀ-ում Իրանի Իսլ. Հանրապետութեան դեսպանը լրագրողների հետ հանդիպմանը նշել է, որ Իրանն ուշադիր հետեւում է տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին եւ զգուշացնում է իր կարմիր գծերի մասին։

IRNA-ի համաձայն, Մեհդի Սոբհանին, պատասխանելով Սիւնիքի վրայ Ադրբեջանի յարձակման հաւանականութեան մասին հարցին, ընդգծել է. «Մենք խորհրդակցում եւ շփւում ենք տարածաշրջանի երկրների հետ եւ մեր մտահոգութիւններն ենք լիսում րանց հետ։ Մեր կարմիր գծերը յստակ են. մենք երբեք չենք շեղւելու դրանցից: Ես կարծում եմ, որ Հայաստանի կառավարութիւնը նոյնպէս ուշադիր հետեւում է զարգացումներին։ Մենք շատ սերտ յարաբերութիւններ ունենք եւ շարունակական են մեր խորհրդակցութիւնները ՀՀ կառավարութեան հետ»։

Սոբհանին յիշեցրել է նաեւ, որ երկրների այսօրւայ վարքագիծն ազդելու է նրանց հետ Իրանի ապագայ յարաբերութիւնների վրայ։ «Դժւար ժամանակներում է, որ երեւում են բարեկամներն ու թշնամիները»,- ընդգծել է նա։

Աղբիւրի համաձայն,երբ դեսպանին հարցրել են, յատկապէս, Սիւնիքի դէմ Բաքւի ագրեսիայի հնարաւորութեան մասին, Սոբհանին զգուշացրել է ԶԼՄ-ների ապատեղեկատւութեան վրայ կառուցած եզրակացութիւններից:

Իրան-Իսրայէլ հակամարտութեանը Ադրբեջանի Հնարապետութեան հնարաւոր ներգրաււածութեան վերաբերեալ հարցին ի պատասխան՝ ՀՀ-ում ԻԻՀ դեսպանը նշել է, որ Իրանը որեւէ հաստատւած տեղեկատւութիւն չունի նման հարցի վերաբերեալ եւ յաւելել է. «Այս առումով պէտք է յստակ ապացոյցներ ունենալ»։