Աղբիւր՝ www.yerkir.am

Անկարայի գլխաւոր դատախազը սեպտեմբերի 25-ին յայտնել է, որ քրդամէտ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցութեան» 7 պատգամաւորների անձեռնմխելիութիւնից զրկելու գործընթաց է սկսել, ովքեր Քոբանիում իրադարձութիւնների ժամանակ եղել են ԺԴԿ կուսակցութեան գործադիր խորհրդի անդամ։ Այս մասին յայտնում է թուրքական Tele1 հեռուստաընկերութիւնը։

Յայտնի է, որ այդ ցուցակի մէջ ընդգրկւել են պատգամաւորներ Գարօ Փայլանը, Սարուհան Օլուչը, Մերալ Դանիշ Բեշտաշը, Հուդա Կայան, Սեզա Թեմելլին եւ Սերպիլ Քեմալբայը։

Զանգւածային ձերբակալութիւններին առաջինը արձագանքել է Արդիւնաբերութեան եւ տեխնոլոգիայի նախարար Մուստաֆա Վարանքը, ով ասել էր, որ քրդամէտ կուսակցութեան դէմ հակաահաբեկչական գործողութիւն է սկսւել, ովքեր Քոբանիում իրադարձութիւնների ժամանակ եղել են ԺԴԿ կուսակցութեան գործադիր խորհրդի անդամ։