Աղբիւր՝ www.yerkir.am

 

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի Սինջան շրջանում գտնւող հայկական Սուրբ Փրկիչ եւ Ս. Քառասուն մանուկ եկեղեցիներին պատկանող հայկական գերեզմանոցը աւերել են։ Այս մասին տեղեկացնում է Ermenihaber-ը։

Նախկին փոխվարչապետ Ալի Բաբաջանի կողմից հիմնադրւած «Ժողովրդավարութիւն եւ առաջընթաց» կուսակցութեան (DEVA) փոխնախագահ Մուսթաֆա Ենէրօղլուն այս հարցի առթիւ դիմել է Անկարայի քաղաքապետ Մանսուր Եաւաշին։

Նա յայտնել է, որ գերեզմանոցում աճիւնները դուրս են հանւել գերեզմաններից և ամենուր մարդկային ոսկորներ են ցրիւ տրւած։

Ենէրօղլուն շեշտել է, որ սա ամօթալի վիճակ է եւ պէտք է անմիջապէս աճիւնները վերաթաղել եւ կարգի բերել գերեզմանոցը։

Անկարայի քաղաքապետն էլ յայտնել է, որ իրենք զբաղւում են այդ հարցով։