Աղբիւր՝ www.yerkir.am

Ըստ «Արեւելք»-ի Լիբանանի աղբիւրների, Բէյրութի նաւահանգստի պայթիւնին զոհ է գնացել 11 հայ, 250–նն էլ տարբեր աստիճանի վնասւածքներ է ստացել: Նրանք եղել են Լիբանանի զանազան շրջանների բնակիչներ, սակայն պայթիւնի պահին եղել են քաղաքի կենտրոնում, որը շատ մօտ է ծովափին:

Հայ զոհերի մեծ մասի անուններն արդէն յայտնի են.

Նազար Նաջարեան, Ջեսիքա Բեզջեան, Դելիա Փափազեան, Ժակ Բարամագեան, Անահիտ Բերբերեան, Լիզա Գաւուքջեան-Գոզուբոյուկեան, Վարուժան Թոսունեան, Գայա Ֆօտուլեան, Սարգիս Թեքիրեան: Միւս զոհերի անունները դեռեւս յայտնի չեն: Կան նաեւ անհետ կորած հայեր, որոնցից թէ՛ հարազատները, թէ՛ իրաւապահները դեռեւս ոչ մի տեղեկութիւն չունեն: