Աղբիւր՝ www.yerkirmedia.am

Միացեալ Նահանգների Սենատը միաձայն քւէարկութեամբ հաստատեց Հայոց Ցեղասպանութիւնը դատապարտող՝ սենատոր Ռոբերտ Մենենդեսի ներկայացրած թիւ 150 բանաձեւը։

Սենատորներից որեւէ մէկը այս անգամ վետօ չդրեց փաստաթղթի քւէարկութեան վրայ։ Վերջին ամիսներին 3 անգամ հանրապետական տարբեր սենատորներ՝ Քեւին Քրամերը, Դէյւիդ Փերդիւն, Լինսի Գրահամը, արգելափակել ու թոյլ չէին տւել, որ բանաձեւն ընդգրկւի Սենատի օրակարգում:

Հետաքրքրական է, որ 3 սենատորներն էլ սկզբունքօրէն դէմ չեն արտայայտւել բանաձեւի ընդունմանը, սակայն նշել են, որ այժմ դրա ժամանակը չէ: Անցնող ամիսներին, բանաձեւին կողմ արտահայտւելու եւ քւէարկելու ուղղութեամբ համաամերիկյան աշխատանք էր ծաւալել Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը։ Բոլոր սենատորները նրանց կազմակերպմամբ գտնւել են հայազգի ընտրողների ուշադրութեան կենտրոնում։

Յիշեցնենք, որ այս բանաձեւից անկախ, գրեթէ նոյն բովանդակութեամբ փաստաթուղթ էր ընդունել նաեւ ԱՄՆ Ներկայացուցիչների Պալատը։