Օգոստոսի 14-ին, ժամը 13:23-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացւել, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթիւն: Ըստ ԱԻՆ-ի, այս մասին տեղեկացնում է yerkir.am-ը:

Հրդեհի բարդութեան «Թիւ 2» կանչով դէպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչութեան հրշէջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշւարկ, աւտօսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիւ, Փրկարարական ուժերի վարչութեան յատուկ նշանակութեան փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական, Հրդեհաշիջման եւ փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը եւ Հոգեբանական աջակցութեան բաժնի հերթապահ հոգեբանը:

14 Օգոստոսի 2022-ի, ժամը 17:36-ի դրութեամբ կայ 1 զոհ. տարբեր բժշկական կենտրոններ տեղափոխւած քաղաքացիների թիւը հասել է 51-ի: Այս մասին յայտնում են ՀՀ Առողջապահութեան նախարարութիւնից: