ՀՀ Ազգային ժողովն ընտրեց Հայաստանի Հանրապետութեան 5-րդ նախագահին: Իշխանութեան թեկնածու Վահագն Խաչատուրեանը ընտրւեց ՀՀ նախագահ: Ըստ Tert.am-ի հաղորդում է alikonline.ir-ը:

Նշենք, որ Վահագն Խաչատուրեանը երէկ չէր ընտրւել ՀՀ նախագահ, որովհետեւ խորհրդարանը չէր կարողացել ապահովել կողմ ձայների բաւարար քանակը՝ 81 ձայն: Վահագն Խաչատուրեանն ստացել է 69 կողմ, 0 դէմ ձայներ:

Ըստ Սահմանադրութեան՝ երկրորդ փուլով նախագահ ընտրելու դէպքում անհրաժեշտ է  պատգամաւորների կողմ ձայների 3/5-ը:

Փակ գաղտնի քւէարկութեան արդիւնքները յայտարարեց Հաշւիչ յանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայեանը: Նախագահի ընտրութեան երկրորդ փուլի քւէարկութեանը մասնակցել էր 71 պատգամաւոր, որոնք բոլորն էլ կողմ էին քւէարկել:

Այսպիսով, ՀԱԿ կուսակցութեան վարչութեան նախկին անդամ, Երեւանի նախկին քաղաքապետ, Նիկոլ Փաշինեանի իշխանութեան օրօք Բարձր տեխնոլոգիական արդիւնաբերութեան նախարար Վահագն Խաչատուրեանը ՀՀ 5-րդ նախագահն է: