Հ.Յ.Դ. «Ռուբէն» երիտ. միութեան (ՌԵՄ) վարչութեան նախաձեռնութեամբ, Քրիստոսի Ս. Յարութեան տօնի նախօրէին, օժանդակութեան կապոցներ բաժանւեցին ոչ-բարենպաստ պայմաններում գտնւող Նոր Ջուղայի 13 ընտանիքների միջեւ: Այս գովելի նախաձեռնութեան իրականացման գործում ՌԵՄ-ականների հետ համագործակցել են մի շարք հայ բարերարներ:

Իւրաքանչիւր կապոցում տեղադրւել էին՝ ձկան եւ հաւի մսեր, ձէթի տեսականի, բրինձ, ձու եւ այլ նպարեղէն:

Համաճարակի տարածումից սկսած «Ռուբէն» երիտասարդական միութիւնը բարեգործական աշխատանքներ իրականացնելով՝ փորձել է օգտակար հանդիսանալ կարիքի մէջ յայտնւած հայորդիներին:

Յատկանշական է, որ կարիքաւոր ընտանիքների ցանկը ճշտւել է Սպահանի հայոց թեմի Բարեսիրական մարմնի հետ համախորհուրդ, իսկ կապոցների բաժանման գործում ՌԵՄ-ականների հետ համագործակցել է վերոնշեալ մարմնի գործավարը՝ Վիկտորիա Յովսէփեանը:

Թղթակից (Նոր Ջուղա)