ՀՀ վերանկախութեան 30-ամեակի առթիւ, կիրակի՝ 2021 թւականի սեպտեմբերի 19-ի կէսօրին, Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքի «Ս. Յովսէփ Արիմաթացի» եկեղեցում, դռնփակ կերպով «Հանրապետական մաղթանք» իրականացւեց՝ նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանի եւ մասնակցութեամբ եկեղեցականաց դասի։

Արարողութեան ընթացքում օրհնւեց Հայաստանի եռագոյն դրօշը։

Սրբազան Հայրն օրւայ իր պատգամում, իր, թեմի ժողովականութեան, եկեղեցականաց դասի եւ ժողովրդի անունից շնորհաւորանքի խօսք ուղղեց աշխարհասփիւռ հայութեանը՝ այս պանծալի տօնի առիթով եւ խաղաղութիւն մաղթեց հայոց աշխարհին։

Թղթակից (Նոր Ջուղա)