Ընդառաջելով Աւստրալիայի եւ Նոր Զելանդիայի Հայոց Առաջնորդարանի դիմումին, չորեքշաբթի՝ մայիսի 29-ին, Սպահանի հայոց թեմին ծանօթանալու նպատակով տեղի ունեցաւ առցանց լսարան, որի առաջին բաժնում Ս. Ա. Վանքի Արխիւատան պատասխանատու Թովմա Գալստանեանը ներկայացրեց Նոր Ջուղայի եւ Ս. Ամենափրկիչ վանքի պատմութիւնը, իսկ թեմիս կառոյցի եւ ընդհանուր աշխատանքների մասին զեկոյցով հանդէս եկաւ Ն. Ջ. Ազգ. Առաջնորդարանի Հանրայի կապի պատասխանատու Վերգինէ Միրզախանեանը։
Երկրորդ բաժնում զեկուցաբերները պատասխանեցին լսարանին մասնակից անձանց հարցումներին, որից յետոյ արտայայտւեց Աւստրալիայի եւ Նոր Զելանդիայի թեմի առաջնորդ Տէր Հայկազուն Արք. Նաջարեանը, ով կիսւեց նաեւ Նոր Ջուղա կատարած իր այցելութեան տպաւորութիւններով։

Հանրային կապ՝ ՍՀԹ Ազգային առաջնորդարանի