Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի եւ Իրանի Իսլ. խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանի միջեւ հանդիպում կայացաւ ուրբաթ՝ 2021 թւականի ապրիլի 9-ին, Ազգային Առաջնորդարանում:

Հանդիպման ընթացքում, որը հիմնականում ընթացաւ առկայ մի շարք դժւարութիւնների փարատման ու մտահոգութիւնների շուրջ տեսակէտների փոխանակմամբ, անդրադարձ եղաւ հետեւեալ թեմաներին՝ թեմի առաջիկայ Պատգամաւորական ժողովի ընտրութիւն, ազգային իշխանութեան եւ առաջնորդարանի գործունէութիւն, հայոց դպրոցներ ու կրթական գործընթաց, երիտասարդների խնդիրներ եւ ժողովրդի ֆինանսական ծանր կացութիւն։

Յաջորդիւ անդրադարձ կատարելով նաեւ Հայաստանի ներկայ իրավիճակին՝ յատկապէս զրոյց ծաւալւեց Իրան-Հայաստան յարաբերութիւնների զարգացման շրջագծում։

Պրն. Բեգլարեանը յոյս յայտնեց, որ նման հանդիպումները նպաստելու են առաւել արդիւնաւէտ աշխատելու եւ խնդիրների փարատման ուղղութեամբ լաւագոյնս ծրագրելու գործերին:

Թղթակից (Նոր Ջուղա)