ՀՀ նախագահ Արմէն Սարգսեանի հրամանագրով Արտաշէս Թումանեանը յետ է կանչւել Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպանի պաշտօնից. այս մասին հաղորդում է «alikonline.ir»-ը։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկութիւնը` համաձայն Սահմանադրութեան 132-րդ յօդւածի 1-ին մասի 2-րդ կէտի, ինչպէս նաեւ «Դիւանագիտական ծառայութեան մասին» օրէնքի 14-րդ յօդւածի 1-ին մասի.
Արտաշէս Թումանեանին յետ կանչել Իրանի Իսլամական Հանրապետութիւնում Հայաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպանի պաշտօնից»,- ասւում է ՀՀ նախագահի հրամանագրում։

Յաւելենք, որ Արտաշէս Թումանեանը Իրանում ՀՀ դեսպան էր նշանակւել 2015 թւականի փետրւարի 17-ին։