Կորոնավիրուսի դէմ պայքարի ազգային շտաբի որոշման համաձայն՝ օգոստոսի 16-ից 21-ը երկրում՝ արձակուրդ է յայտարարւել. ըստ ԻՌՆԱ-ի հաղորդում է alikonline.ir-ը:

Նոր սահմանափակումների կիրառումը պայմանաւորւած է՝ համավարակի 5-րդ ալիքի վերահսկման միջոցառումների խստացմամբ:

Նշենք, որ վերջին շաբաթւայ ընթացքում կորոնավիրուսային նոր դէպքերը եւ վարակւածութեան ցուցանիշը երկրի ողջ տարածքում կտրուկ աճ է արձանագրել:

Նոր սահմանափակումներից բացի, երթեւեկութեան վերահսկողական միջոցառումներ կը կիրառւեն: Կը սահմանափակւի մասնաւորապէս միջքաղաքային երթեւեկութիւնը: