ԿԸՅ-ը հրապարակել է 13-րդ նախագահական ընտրութիւնների նախնական արդիւնքները, որի համաձայն Սէյէդ Էբրահիմ Ռէյիսիին յաղթել է ընտրութիւններում՝ ստանալով 17 մլն. 800 հազար քւէ, հաշւարկւած 28 մլն. 600 հազար քւէից:

Նախնական արդիւնքների համաձայն երկրորդ տեղում է Մոհսէն Ռեզային 3 մլն. 300 հազար քւէով, երրորդը Աբդօլնասէր Հեմաթին է 2 մլն. 400 հազար քւէով, իսկ չորրորդը՝ Ամիր Հոսէյն Ղազիզադէ Հաշեմին է շուրջ 1 մլն. քւէ:

Նախագահական ընտրութիւնների արդիւնքների ամփոփումը կը կատարի Ներքին գործերի նախարարութիւնն մամլոյ ասուլիսի ընթացքում: