Սպահանի հայոց թեմի 18-րդ նստաշրջանի Պատգ. ժողովի աշխատանքի մեկնարկը տրւեց չորեքշաբթի՝ սեպտեմբերի 3-ի երեկոյեան, Ն.Ջ. Հայ Մ.Մ. «Արարատ» միութեան սրահում, պատկան Ընտրական յանձնախմբի հրաւէրով, ներկայութեամբ՝ Սպահանի հայոց թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Արք. Քէչէճեանի, 18-րդ նստաշրջանի Պատգ. ժողովի Ընտրական յանձնախմբի անդամների, թեմի շրջաններից ընտրւած պատգամաւորների, քահանայից դասի ներկայացուցիչների, Թեմական ու Կրօնական խորհուրդների եւ Հաշւեքննիչ մարմնի անդամների:
Նիստը բացւած յայտարարւեց Սրբազան Հօր աղօթքով, ապա Ընտրական յանձնախմբի ատենապետ Հրաչ Տէր-Յովհաննիսեանը զեկոյցով հանդէս եկաւ իրենց յանձնախմբի գործունէութեան կապակցութեամբ, որից յետոյ ընտրեալներն պատգամաւորութեան մանդատներն ստացան Սրբազան Հօրից:
Շարունակութեան մէջ նախ ընտրւեց 18-րդ նստաշրջանի Պատգ. ժողովի դիւանը հետեւեալ կարգով՝
Նոէլ Մինասեան՝ ատենապետ
Աշոտ Դաւթեան՝ փոխ-ատենապետ
Սքարլետ Հայրապետեան՝ ատենադպիր
Նորւիկ Պօղոսեան՝ ատենադպիր
Այնուհետեւ ժողովը վերահաստատելով 17-րդ նստաշրջանի Պատգ. ժողովի դիւանի որոշումը՝ Թեմական եւ Կրօնական խորհուրդների ու Հաշւեքննիչ մարմնի գործունէութեան երկարաձգման կապակցութեամբ, յետ քւէարկութեան, Թեմական խորհրդի կազմի համալրման համար ընտրեց՝ Սարմէն Մինասեանին եւ Նահապետ Մելիքեանին:
Միամեայ ժամանակաշրջանի համար՝ որպէս ժողովին մասնակից խորհրդակցական ձայնով հրաւիրեալներ ընտրւեցին՝ Արբի Բաբայեանը, Վրէժ Տէր-Մարտիրոսեանը, Սարօ Պօղոսեանն ու Սիլվա Յովսէփեանը:
Յատկանշելի է, որ Իրանի Իսլ. խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Գեղարդ Մանսուրեանը, ով աշխատանքի պատճառով բացակայում էր նիստից, ողջոյնի խօսք էր ուղղել ժողովականներին, որն ընթերցւեց նիստի ընթացքում:
Ընթացքում Դիւանի անունից արտայայտւեց ատենապետ Նոէլ Մինասեանը, իսկ աւարտին՝ թեմակալ Առաջնորդ Սրբազան Հայրը:
Ս.Հ.Թ. 18-րդ Նստաշրջանի Պատգ. Ժողովի Դիւան