Երկուշաբթի՝ սեպտեմբերի 23-ի առաւօտեան, Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի ձեռամբ սկզբում Նոր Ջուղայի հայոց ազգ. կրթահամալիրում ապա մանկապարտէզ-նախակրթարանում հնչեց 2019-2020 ուսումնական տարեշրջանի դպրոցական առաջին զանգը: 

Վերոնշեալ միջոցառումներին ներկայ էին ազգային մարմինների ներկայացուցիչները եւ Նոր Ջուղայի հայոց ազգ. դպրոցների տնօրինութիւնները, ուսուցչական կազմերը, աշակերտ-ուհիներն ու ծնողները:

Թղթակից (Նոր Ջուղա)