2015 թւականի Ամանորի եւ Յիսուս Քրիստոսի Ս. Ծննդեան եւ Աստւածայայտնութեան տօների առթիւ շնորհաւորանքներ փոխանցելու նպատակով Ս. Ամենափրկչեան վանքում թեմակալ առաջնորդին եւ ազգային իշխանութեանն այցելեցին պետական պաշտօնեաներ.

ա) «Մելլի» դրամատան ղեկավարութիւն

բ) «Սադեռաթ» դրամտան ղեկավարութիւն

գ) «Թեջառաթ» դրամատան ղեկավարութիւն

դ) Սպահան քաղաքի ընդհանուր եւ 5-րդ շրջանի քաղաքապետեր եւ քաղաքապետարանի բարձրաստիճան պաշտօնեաներ

ե) Սպահանի իսլամական քաղաքային խորհրդի անդամներ

զ) Սպահան, Եազդ եւ Չհարմահալ նահանգների բանակի ընդհանուր հրամանատար Ռեզա Ջեհադին եւ զինւորական բարձրաստիճան պատասխանատուներ

է) Սպահանի պետական համալսարանի տնօրէն եւ միջազգային յարաբերութիւնների բաժնի պետ

Ը) Սպահանի Քաղաքային խորհրդի մարզական ֆեդերասիոնի եւ Քաղաքապետարանի ընդհանրական մարզանքի բաժնի պատասխանատուներ

Թ) Սպահանի «Գիթի-փասանդ» մարզական ակումբի պատասխանատուներ

Ժ) Սպահանի 3-րդ շրջանի Կրթադաստիարակչութեան հիմնարկի տնօրէնի եւ փոխ-տնօէնների տեսակցութիւնը ազգային իշխանութեան եւ Նոր Ջուղայի հայոց ազգային դպրոցների պատասխանատուների հետ