Աղբիւր՝ www.yerkir.am

 

Կ. Պոլսի Շիշլի շրջանում գտուող հայկական կաթոլիկ Սուրբ Յակոբ հիւանդանոցի հիմնադրամին պատկանող 41 հզ. 430 քմ գերեզմանատան տարածքը 1930 թուականին դատարանի որոշմամբ տրուել է Պոլսի քաղաքապետարանին:

Ինչպէս տեղեկացնում է թուրքական Hurriyet-ը, Սուրբ Յակոբ հիւանդանոցի հիմնադրամին պատկանող տարածքը 1936 թուականին եղել է կաթոլիկների գերեզմանատուն, իսկ 1971 թուականի մարտի 12-ին հանրային սեփականութիւն է դարձել։

Այն վերադարձնելու համար հիմնադրամների ընդհանուր տնօրինութիւնը 2012 թուականին դիմել էր հիմնադրամների մէջլիս, որից յետոյ գերեզմանատան սեփականութիւնը գրանցուել էր հիմնադրամի անունով:

Հայկական կաթոլիկ Սուրբ Յակոբ հիւանդանոցի հիմնադրամն այն վերադարձնելու պահանջով դիմել է դատարան, որն էլ վճռել է, որ հիմնադրամին 111 մլն 850 հազար թուրքական լիրայ (աւելի քան 37 մլն դոլար) փոխհատուցում պէտք է տրամադրուի:

Նշենք, որ նախկին գերեզմանատան տարածքում առեւտրի կենտրոններ եւ գետնանցումներ են կառուցուել։