Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

The Telegraph պարբերականը հրապարակել է աշխարհի ամենագեղեցիկ եկեղեցիների ցանկը: Պարբերականի առանձնացրած 23 եկեղեցիների շարքում է նաեւ Իրանում գտնուող Սպահանի սուրբ Բեթղէհէմ հայկական եկեղեցին:

Կայքում նշուած է, որ այն զարդարուած է 72 հիանալի նկարներով, այդ թւում՝ Վերջին ընթրիքի եւ դրախտից վտարման տեսարաններով, գեղեկցութեամբ աչքի է ընկնում յատկապէս գմբէթը:

Ամենագեղեցիկ եկեղեցիների ցանկում ներառուած է նաեւ Իրանի հայկական մէկ այլ՝ Սուրբ Ստեփանոս եկեղեցին [վանքը - կայք.]: Ըստ պարբերականի, կանաչ հարթավայրում մեկուսացուած հայկական եկեղեցին հերքում է այն պատկերցումները, թէ Իրանը միայն անապատների ու մզկիթների երկիր է: