Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Սիրիայի Հալէպ քաղաքում ապրիլի 26-ին զինեալ ահաբեկիչները ռմբակոծել են Սուրբ Քառասուն Մանկանց եկեղեցու յարակից թաղամասը: 15-րդ դարում կառուցուած հայկական եկեղեցին նոյնպէս վնասուել է: Լուրջ վնասներ է կրել ողջ թաղամասը:

Յիշեցնեմ, որ 2013 թուականին էլ Սուրբ Քառասուն Մանկանց եկեղեցին ականանետերի թիրախում էր յայտնուել: