Աղբիւր՝ www.yerkir.am

Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցութեան հայ պատգամաւոր Կարօ Փայլանը Հայոց ցեղասպանութեան զոհերի յիշատակի օրւայ կապակցութեամբ յատուկ կոչ է յղել Թուրքիայի ժողովրդին: Կոչը նա հրապարակել է իր Twitter-եան էջում` յորդորելով առերեսւել անցեալի հետ և դէմ կանգնել հերքողական քաղաքականութեանը: