Աղբիւր՝ www.yerkirmedia.am

ԱՄՆ Տեխաս նահանգի Ներկայացուցիչների պալատը ճանաչել է Հայոց ցեղասպանութիւնը` միաձայն ընդունելով թիւ 191 բանաձեւը: Բանաձեւը վերնագրւած է «Հայոց ցեղասպանութեան ճանաչման մասին»: Տեխասն, այսպիսով, դարձաւ Հայոց ցեղասպանութիւնը ճանաչած 46-րդ նահանգը:

«Շնորհակալ ենք Տեխասի Ներկայացուցիչների պալատին պատմութեան ճիշտ կողմում կանգնելու համար` իրենց դինամիկ նահանգը դարձնելով այն միութեան անդամ, որը յստակօրէն պատւում է Հայոց ցեղասպանութեան 1.5 միլիոն զոհերի յիշատակը` ի հակադրութիւն թուրքական ըննդիմութեան»,- նշել է ԱՄՆ Հայ Դատի յանձնախմբի արեւմտեան շրջանի ղեկավար Նորա Յովսէփեանը: