Աղբիւր՝ www.yerkir.am

CNN-ի թուրքական ծառայութիւնը` CNNTurk-ը, անդրադարձել է Շահան Շահնուրի «Նահանջ առանց երգի» (թուրքերէն` Sessiz Ricat) յայտնի վէպի թուրքերէն թարգմանութեանը:

Նշենք, որ Պոլսում (Ստամբուլում) հայկական «Արաս» հրատարակչութիւնը լոյս է ընծայել հայկական գրականութեան ամենայատկանշական երկերից մէկը` Շահան Շահնուրի «Նահանջ առանց երգի» վէպը: Լիսաբոնի «Գալուստ Գիւլբէնկեան» հիմնարկի աջակցութեամբ հրատարակւած վէպի թուրքերէն թարգմանութիւնը կատարել է Մարալ Աքթոքմաքեանը, թուրքերէն գործը խմբագրել է Ռոբեր Քոփթաշը (խմբ. «Ակօս» թերթի նախկին գլխաւոր խմբագիրը), իսկ շապիկի ձեւաւորումը կատարւել է Արէտ Գըճըրի կողմից:

Ներկայացնելով Շահան Շահնուրի կենսագրութիւնն ու գրքի պատմութիւնը` CNNTurk-ը բազմիցս օգտագործել է «ցեղասպանութիւն» եզրոյթը:

«Վէպի գլխաւոր հերոսը` Պետրոսը, մէկն է այն մարդկանցից, ովքեր Օսմանեան կայսրութեան վերջին տարիներին Ցեղասպանութեան պատճառով լքել են իրենց հողերը: Նրա իսկ խօսքով` յաղթած թուրքի աքացին կերաւ, ինքն իրեն Ֆրանսիայում գտաւ: Անունը փոխւեց այս օտար երկրում` դարձաւ Պիեռ, որքան էլ որ բոլորը գիտէին իր հայ լինելու մասին...», - գրել է լրատւամիջոցը` ծաւալուն ներկայացնելով վէպն ու գրքից մէջբերումներ անելով: