Աղբիւր՝ www.yerkirmedia.am

Ֆրանսիայի Ազգային ժողովի նախկին պատգամաւոր, Բուք Բել Էրի քաղաքապետ Ռիշար Մայէն շնորհաւորական ուղերձ է յղել Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչներին եւ ժխտողականութեան դէմ բոլոր պայքարողներին` Ֆրանսիայի Սենատի կողմից Ցեղասպանութիւնների ժխտումը քրէականացնող օրինագծի ընդունման առիթով:

Ինչպէս հաղորդում է  Nouvelles d'Armenie-ն, Մայէն կոչ է արել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուայ Օլանդին հնարաւորինս շուտ ստորագրել ընդունւած օրէնքը:

Ռիշար Մայեն 2005թ-ից ի վեր աջակցել է Հայոց ցեղասպանութեան ժխտումը քրէականացնող տարբեր օրինագծերի: Պատգամաւոր լինելու տարիներին նա նաեւ դէմ է հանդէս եկել Թուրքիայի անդամակցութեանը ԵՄ-ին:

Ֆրանսիայի Սենատը հոկտեմբերի 14-ին կայացած քննարկման եւ քւէարկութեան արդիւնքում ընդունել է, ի թիւս մարդկութեան դէմ գործած այլ յանցագործութիւնների, Հայոց ցեղասպանութեան ժխտումը քրէականացնող օրինագիծը: