Աղբիւր՝ www.yerkir.am

Սեպտեմբերի 30-ին Իսպանիայի Մարբէյայի քաղաքային խորհուրդն ընդունել է ինստիտուցիոնալ յայտարարութեան, որով պաշտօնապէս ճանաչել եւ դատապարտել է Հայոց ցեղասպանութիւնը: Քւէարկութեանը մասնակից բոլոր քաղաքական ուժերը միաձայն կողմ քւէարկեցին այդ յայտարարութեան ընդունմանը:

Տեղի ունեցած քննարկումների ընթացքում քաղաքային խորհրդում ներկայացւած կուսակցութիւնների ներկայացուցիչները խօսեցին Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչման կարեւորութեան եւ դրա կանխարգելիչ բնոյթի մասին` յատկապէս ժամանակակից աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում:

Բանախօսները ընդգծեցին Իսպանիայի կենտրոնական իշխանութեան կողմից Հայոց ցեղասպանութեան ճանաչման ու դատապարտման կարեւորութիւնը: