Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Հայ-ադրբեջանական սահմանին յուլիսի 19-ի լոյս 20-ի գիշերը, ինչպէս նաեւ այս պահին, պահպանւել է յարաբերական անդորր։

Հակառակորդը սահմանի առանձին հատւածներում հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 9 անգամ` հայկական դիրքերի ուղղութեամբ արձակելով շուրջ 137 կրակոց:

Ճանբարակի ուղղութեամբ տեղակայւած մարտական դիրքեր՝ 2 անգամ, ընդ որում հակառակորդը կիրառել է ՀԱՆ-17 տիպի նռնականետ։ Հայկական կողմի պատասխան կրակով հակառակորդը լռեցւել է։

Չինարի, Ներքին Կարմիրաղբիւր, Բերքաբեր, Բերդաւան ուղղութեամբ տեղակայւած մարտական դիրքեր՝ ոչ նպատակային կրակ է վարւել 4 անգամ։ Հայկական կողմից պատասխան կրակ չի եղել։

Խնձորուտի ուղղութեամբ տեղակայւած մարտական դիրքեր՝ ոչ նպատակային կրակ է վարւել 2 անգամ։ Հայկական կողմից պատասխան կրակ չի եղել։

Պարոյր Սեւակի ուղղութեամբ տեղակայւած մարտական դիրքեր՝ մէկ անգամ։ Հայկական կողմի պատասխան կրակով հակառակորդը լռեցւել է։