Աղբիւր՝ www.yerkir.am

Դուշանբէից վերադառնալուց յետոյ Նիկոլ Փաշինեանը տեղեկացրեց, որ Իլհամ Ալիեւի հետ պայմանաւորւել են երկրների  պաշտպանութեան նախարարութիւններին յանձնարարութիւն տալ, որ կոնկրետ քայլեր ձեռնարկեն սահմանին լարումը նւազեցնելու համար:

Սակայն շաբաթ օրը` այս պայմանաւորւածութիւններից յետոյ, Ադրբեջանի պաշտպանութեան նախարար Զաքիր Հասանովը ծառայողական խորհրդակցութիւն է անցկացրել ադրբեջանական բանակի հրամանատարական կազմի հետ եւ ներկայացրել Ալիեւի յանձնարարականները, որոնք հիմնւած են առաջնագծում իրավիճակի վերջին վերլուծութիւնների վրայ. յայտնում է haqqin.az-ը:

Այսպէս` Ալիեւը յանձնարարել է աւելի լաւ ռազմական հերթափոխ իրականացնել եւ  յատուկ տեխնիկական միջոցներն աւելի լայնօրէն կիրառել շփման գծում` անձնակազմի անվտանգութեան առաւելագոյն ապահովման համար: