Աղբիւր՝ www.armenian.irib.ir

 

Երեւանում կայացած Ի.Ի.Հ.-ի 16-րդ մասնաւոր ցուցահանդէսին առընթեր երկու երկրի գործարարներն ու առեւտրական գործընկերներ քննարկեցին համագործակցութեան պայմաններն ու հնարաւորութիւնները:

 

Երեւանից Իրանի լուրերի կենտրոնական ծառայութեան հաղորդման համաձայն ցուցահանդէսի կազմակերպիչներ Իրանի եւ Հայաստանի առեւտրի պալատն ու Հայաստանի զարգացման գործակալութիւնը ցուցահանդէսի չորրորդ եւ վերջին օրւայ ընթացքում հնարաւորութիւն ստեղծեցին, որպէսզի երկու երկրի գործարարները աշխատանքային միջավայրում քննարկեն համագործակցութեան ուղիները:

Համաձայն չորսօրեայ այս ցուցահանդեսի կազմակերպիչների, Հայաստանը Ռուսաստանի, Ա.Պ.Հ.-ի ու արեւելեան Եւրոպայի շուկաներ մուտք գործելու կամուրջ է համարւում եւ Իրանի արտահանումների ընդլայնման կազմակերպութեան դասակարգման համաձայն արտահանման համար թիրախ հանդիսացող շուկաների շարքում առաջնային դիրք է զբաղեցնում: