Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Ջաւախքում մի քանի օր առաջ Սփիւռքի տարբեր հատւածների աջակցութեամբ բացւեց երիտասարդական հերթական կենտրոնը։ Այսօր արդէն ջաւախահայերն են օգնութեան հասնում իրենց հայրենակիցներին։ "Վրաստանի օգնութեան միութեան" նախաձեռնութեամբ դրամահաւաք է կազմակերպւել "Սիրիահայերի օգնութեան հիմնադրամին" փոխանցելու համար։