Օգոստոսի 31-ի առաւօտեան Տ. Խաչատուր քհնյ. Յարութիւնեանի, Տ. Սարգիս քհնյ. Խոսրովեանի եւ Տ. Վրթանէս քհնյ. Բաբախանեանի ձեռամբ Թեհրանի Ս. Թարգմանչաց եկեղեցում տեղի է ունեցել Իրանի 53-րդ համահայկական խաղերի 3-րդ ջահի օրհնութեան արարողութիւնը: Հաղորդում է «alikonline.ir»-ը:

Ջահակիր Մարգար Ներսիսեանի եւ ուղեկցող պատւիրակութեան միջոցով Իրանի 53-րդ համահայկական խաղերի 3-րդ ջահն մուտք է գործել Ս. Թարգմանչաց եկեղեցի, այնուհետեւ կատարւել է օրհնութիւն: Իրանի 53-րդ համահայկական խաղերի բոլոր 4 ջահերը բոցավառելուց յետոյ, փոխանցւելու են Ս. Խաչ մատուռ, որոնց միջոցով վառւելու խաղերի հիմնական՝ մեծ ջահը:

Յիշեցնենք, որ երէկ՝ երեքշաբթի օգոստոսի 30-ին Թեհրանի Ս. Սարգիս եւ Ս. Մինաս եկեղեցիներում՝ Տ. Արիստակէս քհնյ. Շահմիրեանի ձեռամբ տեղի է ունեցել Իրանի 53-րդ համահայկական խաղերի ջահերից երկուսի բոցավառման արարողութիւնը։

Ս. Սարգիս եւ Ս. Մինաս եկեղեցիներ մուտք գործած ջահերն այն չորս ջահերից երկուսն են, որոնք սեպտեմբերի 7-ին ազդարարելու են Իրանի 53-րդ համահայկական խաղերի մեկնարկը՝ Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան ֆուտբոլի մարզադաշտում:

Իրանի 53-րդ համահայկական խաղերն նւիրւած են «Արարատ»-ի ֆուտբոլի 66-ամեակին։ Ջահերի օրհնութեան երէկւայ արարողութեանը ներկայ են եղել Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական վարչութեան, Մարզական միութեան վարչութեան եւ Համահայկական խաղերի գործադիր յանձնախմբի անդամները: