Երեքշաբթի օգոստոսի 30-ին Թեհրանի Ս. Սարգիս եւ Ս. Մինաս եկեղեցիներում՝ Տ. Արիստակէս քհնյ. Շահմիրեանի ձեռամբ տեղի ունեցաւ Իրանի 53-րդ համահայկական խաղերի ջահերից երկուսի բոցավառման արարողութիւնը։ Հաղորդում է «alikonline.ir»-ը:

Պատւիրակութեան ուղեկցութեամբ երկու եկեղեցիներ են մուտք գործել Իրանի 53-րդ համահայկական խաղերի երկու ջահեր վետերան ֆուտբոլիստներ Համբարձում Դարաբիդեանի եւ Կոնստանդ Յարութիւնեանի միջոցով:

Ս. Սարգիս եւ Ս. Մինաս եկեղեցիներ մուտք գործած ջահերն այն չորս ջահերից երկուսն են, որոնք սեպտեմբերի 7-ին ազդարարելու են Իրանի 53-րդ համահայկական խաղերի մեկնարկը՝ Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան ֆուտբոլի մարզադաշտում: Այս տարի խաղերը նւիրւած են «Արարատ»-ի ֆուտբոլի 66-ամեակին։ Ջահերի օրհնութեան երէկւայ արարողութեանը ներկայ են եղել Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական վարչութեան, Մարզական միութեան վարչութեան եւ Համահայկական խաղերի գործադիր յանձնախմբի անդամները:

Յառաջիկայ օրերին ջահերի օրնութեան կարգ է նախատեսւած նաեւ՝ Ս. Թարգմանչաց եկեղեցի, ջահակիր՝ Մարգար Ներսիսեանի եւ Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցի ջահակիր՝ Յովիկ Հաթամզադէի միջոցով: