Կիրակի՝ օգոստոսի 21-ի առաւօտեան, Նոր Ջուղայի «Ս. Մինաս» եկեղեցում, յաւարտ կիրակնօրեայ Սուրբ եւ Անմահ Պատարագի, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանի հոգեհանգստեան կարգ տեղի ունեցաւ՝ Երեւանի «Սուրմալու» առետրային կենտրոնի պայթիւնից զոհւածների հոգիների խաղաղութեան համար:

Պաշտօնի աւարտին թեմակալ առաջնորդ Սրբազան Հայրը աղօթելով առ Բարձրեալն Աստւած՝ խնդրեց զոհւածների հոգիները խաղաղութեան մէջ հանգչեցնի, իսկ տուժածներին շուտափոյթ ապաքինում եւ զոհւածների հարազատներին մխիթարութիւն պարգեւի:

Թղթակից (Նոր Ջուղա)