Ուրբաթ՝ յունւարի 14-ի առաւօտեան, համայնքի ֆուտբոլի խմբերի պատասխանատուներն ու Ն.Ջ. Հայ Մ.Մ. «Արարատ» միութեան եւ «Սեւան» ֆուտբոլի խմբերի վետերաններն այցելեցին «Ղարագել» փողոցում գտնւող ֆուտբոլի դաշտ՝ այս կանաչապատ տարածքի որակը եւ այնտեղում պահանջւող  բարեկարգման աշխատանքները  գնահատելու համար:

Նշւած կանաչապատ տարածքը, որը մի անհատի միջոցով առգրաււելու եւ ապօրինաբար օգտագործւելու պատճառով դուրս էր եկել Թեմական խորհրդի վերահսկողութեան շրջանակից եւ զուրկ էր մնացել բարեկարգման աշխատանքներից, չորացել եւ գտնւում է անխնամ վիճակում:

Վերոնշեալ վետերաններն ու պատասխանատուներն այցելելով ֆուտբոլի դաշտ, մօտիկից ծանօթացան տարածքի վիճակին եւ դրա բարեկարգման ուղղութեամբ իրենց առաջարկները փոխանցեցին Թեմական խորհրդին:

Յատկանշական է, որ շուրջ 6 տարի իրաւական քաշքշուկներից յետոյ դատարանը բաւարարելով Սպահանի հայոց Թեմի Թեմական խորհրդի հայցը՝ տարածքը վերադարձրեց իր իրական սեփականատիրոջը, օրեր առաջ՝ յունւարի 13-ին:

Թղթակից (Նոր Ջուղա)