Խորը վշտով համակւած գուժում ենք Սպահանի Հայոց Թեմի Պատգամաւորական Ժողովի փոխատենապետ

Վազրիկ Վարդանեանի

վաղաժամ եւ դառնաղէտ մահը, որը տեղի ունեցաւ երեքշաբթի՝ 2021 թւականի յուլիսի 27-ին, Նոր Ջուղայում՝ յանկարծակի եւ կարճատեւ հիւանդութիւնից յետոյ:

Սիրելի Վազրիկն իր անխոնջ աշխատանքով եւ անմնացորդ նւիրւածութեամբ մեծ ներդրում է ունեցել թեմի ազգային կեանքի առաջընթացում:

Պատգ. Ժողովի Դիւանը եւ ժողովականներն իրենց խորին վշտակցութիւնն են յայտնում  Վարդանեան ընտանիքին եւ հարազատներին, Բարձրեալից հայցելով հանգուցեալի հոգուն խաղաղութիւն եւ հարազատներին մխիթարութիւն։

                                   

                                                                        Սպահանի Հայոց Թեմի

                                                                        Պատգամաւորական Ժողովի Դիւան

                                                                        28 յուլիսի 2021 թ.