Հինգշաբթի՝ 2019 թւականի նոյեմբերի 7-ի առաւօտեան, Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանն ընկերակցութեամբ թեմի Կրօնական խորհրդի ատենապետ Վարուժ Մովսիսեանի, անակնկալ այցով ներկայացաւ Շահինշահրի հայոց ազգային «Սրբոց Վարդանանց» միօեայ դպրոց: 

Սրբազան Հայրն սկզբում հանդիպեց Կրթական խորհրդի ներկայացուցիչներ՝ Սաթենիկ Աւետումեանի եւ Արմինէ Սիմոնեանի, ինչպէս նաեւ վարժարանի ուսուցչական կազմի հետ, ապա դպրոցի աշխատանքներին առաւել ծանօթանալու նպատակով, այցելեց դասարաններ, ուր սաների հետ ունեցած մտերմիկ զրոյցի արդիւնքում, նրանց յորդորեց՝ գերազանցապէս սովորել մայրենի լեզուն եւ կատարել ուսուցիչների բոլոր յանձնարարութիւնները:   

Թղթակից (Շահինշահր)