Թեմական խորհրդի նախաձեռնութեամբ, հինգշաբթի՝ 2019 թւականի  սեպտեմբերի 12-ի առաւօտեան, Ս.  Ամենափրկիչ վանքի Ծաղկեայ դահլիճում գնահատւեցին Հայաստանի 7-րդ Համահայկական խաղերի մեդալակիր մարզիկները: 

Մարզիկներին ընդունեց Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանը: Հանդիպմանը ներկայ էին նաեւ Թեմական խորհրդի ներկայացուցիչները, Համահայկական խաղերի յանձնախումբը եւ մարզիկների  ծնողները:

Հայաստանում արձանագրած յաջողութիւնների առթիւ շնորհաւորանքի խօսքերով հանդէս եկան առաջնորդ Սրբազան հայրը, Թեմական խորհրդի անդամներ՝ Նորայր Թումանեանն ու Ժորժ Ղազարեանը եւ Թեմական խորհրդի անդամ ու համահայկական խաղերի յանձնախմբի կապ Վահիկ Թորոսեանը:

Յանուն բոլոր մարզիկների շնորհակալական խօսք արտայայտեց Լուսինէ Ասատրեանը:

Վերջում Սրբազան հօր ձեռամբ մարզիկներին յանձնւեցին գնահատագրերն ու մեդալները:

Յատկանշելի է, որ Համահայկական 7-րդ խաղերի շրջագծում Սպահանի մարզական պատւիրակութեան օրիորդաց բասկետբոլի խումբը նւաճեց 3-րդ տեղը, սկաւառականետում մարզաձեւում Նարէ Ղարախանեանն ու Տարօն Բաղումեանը հերթաբար հանդիսացան առաջին եւ երրորդ, իսկ Վանա Շիրւանեանը 100 եւ 200 մետր վազքում նւաճեց երկու բրոնզէ մեդալներ: 

Թղթակից (Նոր Ջուղա)