Չորեքշաբթի՝ 2019 թւականի յունւարի 9-ի երեկոյեան Շահինշահրի «Սրբոց Վարդանանց» սրահում, տօնական խանդավառ մթնոլորտի ներքոյ, Ամանորեայ խրախճանք կազմակերպւեց համայնքի Հայ կանանց եկեղեցասիրաց միութեան նախաձեռնութեամբ: Միջոցառմանը ներկայ էին Շահինշահրի Հայ համայնքի վարչութեան ներկայացուցիչը, միութեան անդամուհիներն ու մի շարք հրաւիրեալներ:

Ծրագիրն սկիզբ առաւ կազմակերպիչ միութեան վարչութեան նախագահուհի Անահիտ Օհանեանի ողջոյնի խօսքով եւ տօնական մաղթանքներով, ապա բոլորը վայելեցին երեկոն, որը յագեցած էր զւարճալի մրցոյթներով, վիճակահանութեամբ, անուշահամ ուտելիքների մատուցմամբ, երաժշտութեամբ ու պարով:

         Թղթակից (Շահինշահր)

Լուսանկարների հեղինակ՝ Էմմա Օրդուբէգեան