Իրանի մեջլիսի պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանը, «Հետքի» հետ զրոյցում անդրադառնալով հայ-իրանական յարաբերութիւնների ներկայ փուլիննշում էոր դրանք միշտ քննարկւել կամ գնահատւել են երեք ոլորտներում՝ քաղաքականտնտեսական եւ մշակութային։ Քաղաքական յարաբերութիւնները միշտ բարձր են գնահատւելդրանքըստ Բեգլարեանիեղել են լիարժէք եւ դրական ու ներկայում էլ նոյն կերպ են որակւում։

Մշակութային ասպարէզում գնահատականը եւս դրական է եղել։ Մշակութային կապերինմիմեանց մշակոյթներին ծանօթանալուն օգնում է նաեւ զբօսաշրջութիւնըորըբնականաբարունի նաեւ տնտեսական բաղադրիչ։

Ռ․ Բեգլարեանի բնորոշմամբ՝ չնայած տնտեսական առումով երկու երկրների յարաբերութիւնները զարգացել են ենթակառուցւածքներիմասնաւորապէս՝ էներգետիկայիշինարարութեան ուղղութեամբայդ կապերը միշտ որակւել են որպէս համապատասխան պոտենցիալը չիրականացնող։

Հայազգի գործչի դիտարկմամբ՝ 44-օրեայ պատերազմից յետոյ ի յայտ եկած տարածաշրջանային վայրիվերումների եւ Հայաստանի՝ Թուրքիայից ապրանքներ ներմուծելու սահմանափակումների ֆոնին Իրան-Հայաստան տնտեսական յարաբերութիւնները որոշակի թափ ստացան։ Վերջին 10 ամսւայ ընթացքումըստ Բեգլարեանիերկու երկրների առեւտրաշրջանառութիւնն անցել է 530 մլն դոլարը։ «Հետքի» զրուցակիցը նկատում էոր այս պայմաններում երկու կողմերի համար ուղենիշը 1 մլրդ դոլարի հասնելն է։ «Իրանցիներն աւելի են հետաքրքրւած Հայաստանում ներդրումներ անելովսակայն դեռ անցեալի խոչընդոտներ կան»,- ասում է Մեջլիսի հայ պատգամաւորը։

Ռոբերտ Բեգլարեանը նկատի ունի այնոր դեռ լուրջ հետազօտութիւն չի արւել՝ հասկանալու համար անցեալի բացթողումներն ու խնդիրներըյաւելում էոր վերջին ժամանակաշրջանում Իրանի արդիւնաբերութեան նախարարը յստակ խնդիրներ էր առաջադրելմասնաւորապէս՝ իրանական բեռնատարների աւելի հեշտ մուտքը Հայաստանեւ հակառակը՝ հայկական մեքենաների անցումն Իրան։ Այս եւ մաքսային կարգաւորումներին վերաբերող այլ հարցեր օրակարգային են։

Կապանում եւ Թաւրիզում գլխաւոր հիւպատոսութիւններ ունենալը դրական քայլ է

Իրանը որոշել է Կապանում գլխաւոր հիւպատոսութիւն բացելիսկ Հայաստանը քննարկում է Թաւրիզում նոյնն անելու հարցը։ Հարցինթէ արդեօք Իրանի նախաձեռնութիւնն առնչութիւն ունի պատերազմից յետոյ Սիւնիքի դերի արժեւորման հետթէայդուհանդերձայդ գաղափարը վաղուց կարՌոբերտ Բեգլարեանը պատասխանում էոր նախկինում էլ միշտ խօսւել է այդ մասին։ Նրա կարծիքով՝ 44-օրեայ պատերազմից յետոյ ստեղծւած պայմանները շեշտակի դարձրեցին հիւպատոսութիւններ բացելու անհրաժեշտութիւնը՝ յստակեցնելով Իրանի նշանակութիւնը տարածաշրջանում։

Դիտարկմանըթէ Թաւրիզըլինելով ադրբեջանցիներով բնակեցւած տարածաշրջանային կենտրոնկարող է արդեօք դառնալ ՀՀ գլխաւոր հիւպատոսութեան տեղակայման վայրեւ արդեօք դրա ընտրութիւնը պայմանաւորւած է Հայաստանի սահմանին մօտ գտնւելովիրանահայ պատգամաւորը նշում էոր հիմա որոշ վերապահումներ կան ոմանց մօտ՝ հաշւի առնելով նշւած հանգամանքը։ Բայց նա դրական է համարում հիւպատոսութիւնների երկուստեք բացումը։ Պատգամաւորի դիտարկմամբ՝ պէտք է նկատի ունենալոր Մեղրու դիմաց՝ Արաքսի միւս ափինիրանական «Արաս» ազատ տնտեսական գօտին էորը կարող է նպաստել հայ-իրանական տնտեսական յարաբերութիւնների զարգացմանը։ Թաւրիզըըստ Բեգլարեանիկարեւոր քաղաք էԱրեւելեան Ատրպատական (Ադրբեջաննահանգի կենտրոնն է եւ տնտեսապէս բաւականին զարգացած է։ Միւս կողմից՝ եթէ երկու երկրների յարաբերութիւնները երկուստեք նոր փուլ արձանագրենապաՌոբերտ Բեգլարեանի կարծիքովտնտեսականը կողմը դրա կարեւոր մասն է դառնալու։ Սակայն դամեր զրուցակցի փոխանցմամբերկար ժամանակ է պահանջելու։

Իրան-Ադրբեջան «միջանցքային» յուշագրի մասին

Ադրբեջանը եւ Իրանը «Արեւելեան Զանգեզուրի» եւ Նախիջեւանի միջեւ տրանսպորտային միջանցքի ստեղծման մասին յուշագիր են ստորագրել։ Արդեօք սա այլընտրանք է Ադրբեջանի եւ Թուրքիայի ծրագրած «Զանգեզուրի միջանցքի» գաղափարինորըըստ էութեանտապալւեց։ Իրանի Մեջլիսի պատգամաւորն ասում էոր դեռ վաղ է վերջնական որեւէ բան ասելբայց նշում էոր Իրանում մասնագէտներ կանորոնք յօդւածներ են գրում այն մասինոր Ադրբեջանը համակերպւել է տարածաշրջանի նոր աշխարհաքաղաքական դասաւորումների հետ։ Հայազգի գործչի փոխանցմամբ՝ քանի որ Իրանն էլ փորձում է ունենալ իր այլընտրանքային ճանապարհներըտարածաշրջանում վերահսկողութիւնն ու դերակատարումը բազմակողմանի դարձնելբնական կարող են լինել նման գործարքները կամ մօտեցումները։

Նրա կարծիքով՝ մենք պէտք է կենտրոնանանք Իրան-Հայաստան անմիջական շահերի վրայերկու կողմերի պաշտօնեաների աւելի յաճախակի հանդիպումներ կազմակերպենք եւ խօսքից գործնականի անցնենք։ Պէտք է դիտարկել տնտեսական եւ անվտանգային հարցերըդրանց հեռանկարներն ու օրըստօրէ զարգացումըինչն արագ պիտի արւի։  

«Նախկինում միշտ առիթ եմ ունեցել ասելուոր երբ Իրանը յայտարարեցոր Իրան-Հայաստան սահմանը կարմիր գիծ էդրանով նկատի է ունեցել Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքը եւ Սիւնիքի իրավիճակըտոպոգրաֆիկ խնդիրները։ Իրան-Հայաստան սահման ասելով՝ յատկապէս պէտք է Սիւնիքը նկատի ունենալհետեւաբարպէտք է ներդրումները զարգացնել յատկապէս այդ շրջանում»,- ասում է պատգամաւորը։

«Հիւսիս-հարաւ» տրանսպորտային միջանցքի մասին

Մեր հարցինթէ Պարսից ծոցը Ֆինլանդիային կապող «Հիւսիս-հարաւ» տրանսպորտային միջանցքն ինչ նշանակութիւն ունի Իրանի համարարդեօք այդ երկիրը որպէս միջանցքի հիմնական ուղղութիւն դիտարկում է Հայաստանըմասնաւորապէս՝ Սիւնիքըթէամէն դէպքումԹեհրանի համար հիմնական տարբերակը Ադրբեջանի տարածքով տարանցումն էՌոբերտ Բեգլարեանը պատասխանում էոր Իրանի տնտեսական եւ քաղաքական զարգացումներն այն ուղղութեամբ են գնումոր պաշտօնական Թեհրանը պէտք է զարգացնի իր տարանցիկ հնարաւորութիւններն ուրիշ տնտեսական բնագաւառներին զուգահեռ։ Նա նշում էոր նման ճանապարհներն ունեն իրենց կարեւորագոյն դերակատարումըսակայն Իրանըելնելով իր հնարաւորութիւններիցաշխարհագրական դիրքիցբնականաբարկը փորձի այլընտրանքները չսահմանափակել։ «Իրանը հնարաւորինս կը փորձի թէ՛ Ադրբեջանիթէ՛ Հայաստանի կողմից ճանապարհները զարգացնել տարբեր ուղղութիւններով։ ԱնշուշտՍիւնիքի ճանապարհըդժւարութիւններով հանդերձիր կարեւոր դերն ունիեւ եթէ համապատասխան ենթակառուցւածքները զարգացնենայդ ուղղութեան դրական ազդեցութիւնը կարելի է միշտ թարմ պահել»,- ասում է «Հետքի» զրուցակիցը։