Իսլ. Խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանն իր թւիթերեան միկրոբլոգում գրառում է կատարել, անդրադառնալով Բաքւի կառավարութեան կողմից Լաչինի անցակէտի արգելափակմանը։ Հաղորդում է «alikonline.ir»-ը։

«Բաքւի կառավարութեան կողմից Լաչինի անցակէտի արգելափակումը ղարաբաղեան հրադադարի բացայայտ խախտում է։

Այն անցակէտի արգելափակման ու գրաւման մտքերը սին պատրանքներ են եւ վտանգաւոր, որոնք միայն կրկին կը բորբոքեն Կովկասի մարած կրակը»։

Յիշեցնենք, որ Լաչինի միջանցքում ադրբեջանական վերջին սադրանքի պատճառով արդէն շուրջ մէկ օր է՝ փակ է Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող միակ ճանապարհը։