Աղբիւր՝ www.yerkirmedia.am

Պաշտպանութեան նախարար Վիգէն Սարգսեանն օգոստոսի 31-ին հանդիպել է Հայաստանի Հանրապետութիւնում Իրանի Իսլամական Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Սեյէդ Քազեմ Սաջադիի եւ նորանշանակ ռազմական կցորդ, փոխգնդապետ Մեհդի Հէյաթ Վեջդանիի հետ:

ՀՀ պաշտպանութեան նախարարը նորանշանակ ռազմական կցորդին յաջողութիւն է մաղթել Հայաստանում յետագայ ծառայութեան ընթացքում, յոյս յայտնելով, որ նրա գործունէութիւնը կը նպաստի հայ-իրանական ռազմական համագործակցութեան խորացմանը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-իրանական երկկողմ հետաքրքրութիւն ներկայացնող, ինչպէս նաեւ տարածաշրջանային խնդիրներին ու հակամարտութիւնների կարգաւորմանն առնչւող հարցեր: