Աղբիւր՝ www.armenian.irib.ir

 

ԻԻՀ ֆուտբոլի ազգային հաւաքականը Բրազիլիայի 2014 թւականի ֆուտբոլի համաշխարհային առաջնութեան մրցութիւնների շրջագծում յաջողեց մէկ նիշ վաստակել Նիգերիայի հաւաքականի դիմաց:

Իրանի ազգային հաւաքականը տեղական ժամանակով երկուշաբթի գիշեր «Բայքսադա»-ի մարզադաշտում մրցեց Նիգերիայի ազգային հաւաքականի դէմ, որի ընթացքում ընդունելի խաղ ցուցադրելով կարողացաւ իր առաջին նիշը վաստակել Բրազիլիայի ֆուտբոլի համաշխարհային առաջնութիւնում:

Իրանի սպորտի և երիտասարդութեան հարցերի նախարար Մահմուդ Գուդարզին 2014 թւականի ֆուտբոլի համաշխարհային առաջնութեան շրջագծում իր առաջին մրցութեան ընթացքում Նիգերիայի հաւաքականի դիմաց Իրանի ֆուտբոլի ազգային հաւաքականի 0-0 ոչ ոքի արդիւնքի գրանցումից յետոյ ասաց. «Իրանի ազգային հաւաքականն իր լաւ խաղին զուգահեռ նաև ցուցադրեց Իրանի մարզանքում տարածւած բարոյականութիւնն ու անձնւիրութիւնը»:

Իրանի ազգային հաւաքականը յունիսի 21-ին մրցելու է Արգենտինայի հզօր ու բազմաստղ հաւաքականի դիմաց, որն իր կազմում ունի աշխարհի լաւագոյն ֆուտբոլիստերից համարւող Լիոնել Մեսուն:

Բրազիլայի ֆուտբոլի համաշխարհային առաջնութեան միւս մրցութիւնների ընթացքում Գերմանիան 4-0 հաշւով գերազանցեց Պորտուգալիայի հաւաքականին, իսկ ԱՄՆ-ն 2-1 հաշւով պարտութեան մատնեց Գանայի հաւաքականին: