Իրանում ԻՒՆԵՍԿՕ-ի ազգային յանձնաժողովի պատկերասրահում, երեքշաբթի՝ մայիսի 25-ին, տեղի ունեցաւ Իրանի հայկական եկեղեցիների լուսանկարների վիրտուալ ցուցահանդէսի բացումը:

Ըստ ԻՄՆԱ-ի, ցուցահանդէսի բացման կապակցութեամբ անցկացւած ինստագրամի ուղիղ եթերում ելոյթ ունեցան Իրանում ԻՒՆԵՍԿՕ-ի ազգային յանձնաժողովի գլխաւոր քարտուղար Հոջաթoլլաh Այուբին, ԻԻ խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանը եւ ՀՀ դեսպանութեան Գործերի ժամանակաւոր հաւատարմատար Ռուդիկ Եարալեանը:

Հարկ է նշել, որ պատկերասրահում ներկայացւած են Մակու քաղաքի Սուրբ Աստւածածին (Ծործորի վանք), Չալդորանի հիւսիս-արեւելքում գտնւող Սուրբ Թադէոս եւ Ջուլֆա քաղաքի արեւմուտքում գտնւող Սուրբ Ստեփանոս եկեղեցիների մասին պատմող լուսանկարներ: Այս երեք եկեղեցիների լուսանկարներից բացի, ցուցադրւած են Ջուլֆայի Հովւի եկեղեցու նկարները:

Ցուցասրահ այցելելու համար սեղմել այստեղ՝ gallery.irunesco.org: