Աղբիւր՝ www.armenian.irib.ir

 

«Արփա» երգչախումբը Սպահան քաղաքի այն խմբերից է, որ մասնակցում է «Ֆաջր»-ի 29-րդ երաժշտական միջազգային փառատօնի երգչախմբային բաժնում: Խումբը կազմւել է իրանական 1386թ., Երևանի կոնսերւատորիայի խմբավարութեան եւ կոմպոզիտորական բաժնի շրջանաւարտ դոկտ. Արբի Բաբումեանի ղեկավարութեամբ:

«Արփա» երգչախումբը կատարումներ է ունենալու փառատօնի իրանական ու ոչ իրանական դասական բաժիններում: Իրանական դասական բաժնում ներկայացւելու են  Արբի Բաբումեանի մշակած՝ հայերէն և պարսկերէն լեզուներով ստեղծագործութիւնները:

«Արփաե երգչախումբը ելոյթ է ունենալու բահմանի 29-ին ժամը 18:30-ին, «Ռուդաքի» դահլիճում:

«Ֆաջր»-ի 29-րդ միջազգային երաժշտական փառատօնը շարունակւելու է մինչեւ էսֆանդ ամսի 1-ը: