Աղբիւր՝ www.armenian.irib.ir

 

Շաբաթ Թեհրանում եկեղեցիների համաշխարհային խորհրդի հետ կրօնների երկխօսութեան կենտրոնի 7-րդ նիստում, Իրանի իսլամական մշակոյթի եւ հաղորդակցութեան կազմակերպութեան նախագահ՝ Աբուզառ Էբռահիմի Թառաքամանն ասել է. «Երկխօսութեան միջոցով հնարաւոր է պայքարի ալիք ծաւալել ընդդէմ կայսերապաշտ ուժերի, որոնք փորձում են կեղծ պատկեր ներկայացնել միաստւածային կրօններից»:

Նա դիտել տալով կրօնական սրբութիւնների դէմ կատարւած անարգանքները եւ կրօնի քողի տակ երեւան եկած ծայրայեղականութիւնը, յաւելել է. «Իրանի նախագահ Հասան Ռուհանիի առաջարկով ՄԱԿ-ի ընդհանուր ժողովում մի բանաձեւ է վաւերացւել, որտեղ Իրանը աշխարհին կոչ է անում պայքարել ընդդէմ բրտութիւնների եւ ծայրայեղականութեան»:

Այսօրւայ վերոյիշեալ նիստին ներկայ էր նաեւ ազգային ու փոքրամասնութիւնների հարցերով Իրանի նախագահի օգնականներից՝ Ալի Իւնեսին, ով իր ելոյթում նշելով թէ՝ կրօնները պէտք է Իրանի նախագահի առաջարկած՝ բրտութիւնից եւ ծայրայեղականութիւնից զերծ գաղափարախօսութեան տարածման գլխաւոր յենակները լինեն, ասել է. «Ներկայումս, ծայրայեղականներն սպառնում են մարդկութեան անվտանգութիւնը»:

Իւնեսին ընդգծելով կրօնների յաջողութիւնն աշխարհում, յաւելել է. «Բոլոր կրօններն ազատ են իրենց ծիսակատարութիւններում եւ այս մասին միայն չպէտք է խօսել սեմինարներում ու ժողովներում, այլ հարկաւոր է օբեկտիւ նախադրեալներ ստեղծել կրօնական արարողութիւնների ի կատար ածման ուղղութեամբ»: