Աղբիւր՝ www.armenian.irib.ir

 

Թեհրանում Ֆաջրի 29-րդ միջազգային երաժշտական փառատօնի նախագահ՝ Փիրուզ Արջմանդը  տեղակցրել է աշխարհի 9  երկրներից ,ներառեալ Հայաստանից, Գերամանիայից, Նիդերլանդներից  ու Թունիսից արվեստագէտներ ու երաժիշտներ փառատօնին մասնակցելու մասին:

«Երաժշտութեան ոլորտի աւելի քան 20 արւեստագէտներ Թեհրանում և Իրանի վեց նահանգներում ելոյթ են ունենալու»-ասել է Փիրուզ Արջմանդը:

Անդրադառնալով արևելեան ու իսլամ աշխարհի երաժշտութեան  գերակայութեամբ տարբեր երկրների հետ մշակութային համագործակցութիւնների ընդլայնման նպատակով միջազգային բաժնի յատուկ ծրագրերին, Արջմանդը յաւելեալ է.«Փառատօնի այս շրջանում հիւրընկալելու ենք իսլամ աշխարհի յայտնի արւեստագէտների ,այդ թւում Թունիսցի յայտնի կոմպոզիտոր՝ Էնւեր Իբրահիմին»:

Ակնարկելով փառատօնի մեկնարկին, Արջմանդը նշել է.« Այսօրւանից մինչև  փետրւարի 20-ը Թեհրանում  ընթացող Ֆաջրի  29-րդ միջազգային երաժշտական  փառատօնում ընդգրկւել են տարբեր բաժիններ, ներառեալ Փոփ , դասական ու իրանական երաժշտություն և  մանկական կատարումներ »:

Նշենք ,որ Բահմանի 27-ին և 28-ին (փետրւարի 16-ին և 17-ին)  «Ֆաջր»-ի 29-րդ միջազգային երաժշտական փառատօնում կատարւելու է Գերմանացի Անյա Լենխերի և Հայաստանցի Արթուր Աւանեսովի դուետը : Երկու արվեստագետները յանուն իրանական երաժշտութեան հանդեպ տածած իրենց սիրոյ, կատարելու են նաև իրանցի կոմպոզիտոր՝ Հուշյար Խայամի, թավջութակի և դաշնամուրի դուետի համար գրված «Այգի»  ստեղծագործութիւնը:

Կոմպոզիտոր Արթուր Ավւնեսովն իր ստեղծագործական կատարումներից բացի, նաև հանդես է գալու Հայաստանի և այլ երկրների ժամանակակից արվետագետների ստեղծագործութիւնների կատարումներով: