Աղբիւր՝ www.armenian.irib.ir

 

Իրանի ու Հայաստանի տնտեսական համաժողովը Իրանի արդիւնաբերութեան, հանքերի ու առեւտրի եւ Հայաստանի էկոնոմիկայի նախարարի, Իրանի առեւտրի պալատի նախագահի, երկու երկրների դեսպանների եւ Իրանի ու Հայաստանի տնտեսական ոլորտի գործարարների ներկայութեամբ գումարուեց Թեհրանում:

Իրանի Ռադիօ-հեռուստատեսութեան լրատուական գործակալութեան հաղորդման համաձայն, Իրանի առեւտրի պալատի նախագահ Մոհսեն Ջալալփուրն այս համաժողովում ասաց, որ Իրանի մասնաւոր բաժինն ակնկալում է հաւասար պայմաններ ունենալ Հայաստանի տնտեսական տարբեր բաժիններում եւ Հայաստանի մաքսային ծառայութիւնը խուսափի ճաշակային վերաբերմունքից ու կարծր մօտեցումներից:

«Որպէս տնտեսական յարաբերութիւնների գլխաւոր հիմնասիւն բանկային ուղղակի փոխանակումների բացակայութիւնը եւ արտարժոյթի փոխանցման ժամանակ Հայաստանի հարկային վարչութեան խստապահանջութիւնը երկու երկրի տնտեսական փոխանակումների ծաւալների մեծացման ճամբին առկայ արգելքներից են, այնպէս որ այս փոխանակումները այսօր իջել են 300 միլիոն դոլարի սահմաններից, մինչդեռ մօտ ապագայում սպասւում է դա բարձրացնել մէկ միլիարդ դոլարի»,- յաւելել է Ջալալփուրը:

Իրանի առեւտրի պալատի նախագահն ընդգծեց, որ Իրանը ենթակառոյցների, բարեշինութեան, տեխնիկական ու ինժիներական ծառայութիւնների, արդիւնաբերութեան, հանքերի, արտադրութեան ու փոքր ծաւալի անասնաբուծութեան բնագաւառում Հայաստանի հետ համագործակցութեան պատրաստակամութիւն ունի եւ դրան զուգահեռ հիւսիս-հարաւ միջանցքը, հանրային երկաթգիծը եւ Իրանի նաւահանգիստների ենթկառոյցները կարող են Հայաստանի հետ համագործակցութիւններում ուշադրութեան արժանի առաւելութիւններ համարուել:

Համաժողովում ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարէն Ճշմարիտեանն իր հերթին մատնանշելով այն կէտը, որ Իրանը 2015 թուականին Հայաստանի չորրորդ առեւտրական գործընկերն է եղել, ասաց, որ ԱՊՀ-ի ու նաեւ ԵՏՄ-ի 250 միլիոն բնակչութիւնը եւ զրոյ տարիֆներով ու հարկային գործակիցով Հայաստանի անդամակցութիւնն այս երկու կառոյցներին պոտենցիալ է, որը կարող է ծառայել Իրան-Հայաստան համագործակցութիւններին եւ այս շուկաներ մուտք գործելու միտումով համատեղ բրենդների արտադրութեանը:

ԻԻՀ արդիւնաբերութեան, հանքերի ու առեւտրի նախարար Մոհամմեդ Ռեզա Նեմաթզադեն նոյնպէս այս համաժողովում քննադատելով Իրան-Հայաստան տնտեսական փոխանակումների փոքր ծաւալն ասաց, որ երկու կողմերը տնտեսական յարաբերութիւնների ընդլեանման մեծ տարողութիւն ունեն ու այդ պատճառով կողմերի համագործակցութեամբ երկու երկրի տնտեսական յարաբերութիւնները ցանկալի յառաջադիմութեան ակնատես պիտի լինեն:

Իրանի ու Հայաստանի տնտեսական համաժողովում ստորագրուեց Իրանի արտահանումների երաշխաւորման հիմնադրամի եւ Հայաստանի ապահովագրութեան գործակալութեան միջեւ համատեղ համագործակցութիւնների համաձայնագիրը: